▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ դատարանում. հայտնի լեզվաբան Մեյթիխանյանը շշով հարվածեց ամբաստանյալի դեմքին

 

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ Նուբարաշենի խճուղում անցած տարի ամռանը դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի գործով դատական նիստի ժամանակ: Այն պահին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը՝ սպանվածի կինը, որը դահլիճից դուրս էր եկել, ներս մտավ եւ պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի դեմքին:

Լարված իրավիճակ ստեղծվեց: Ամբաստանյալները սկսեցին գոռալ: Նրանց շտապ հեռացրին դահլիճից, ինչից հետո ամբաստանյալների հարազատները սկսեցին վիրավորել Մեյթիխանյանին:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ tert.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее