Blognews.am-ը գրում է.
Այս փուլում ամենաքննարկվող թեմաներից մեկը Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի սիրավեպի մասին խոսակցություններն են։ Հանրության ուշադրությունից չեն վրիպում խմբակային լուսանկարները, որտեղ նրանք իրար կողքի են ու շարունակ քննարվում է նրանց հավանական սիրավեպը։
Այժմ խոսակցություններ են տարածվել, որ օրեր առաջ Միհրանն ու Արփին գաղտնի նշանադրվել են։ Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք նրանց հետ։ «Այս փուլում, առհասարակ, հարցազրույցներ չեմ տալիս։ Չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, սակայն կնշեմ, որ դրանք սուտ լուրեր են»,- ասաց դերասանուհին։
Միհրանն էլ նշեց, որ այս քննարկումներն իրեն շատ են զայրացնում, իր անձնական կյանքը որևէ մեկին չի վերաբերում, որ անընդհատ քննարկում են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում