Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լեհաստանում անցել է բուժզննում, իսկ հուլիսի 20-ին կենթարկվի ուսի վիրահատության: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Հետազոտության երկրորդ օրը մոտեցավ ավարտին: Վաղն առաջին վիրահատությունն է, իսկ երկրորդը կլինի մեկ շաբաթից»,- նախօրեին գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով տեսանյութ:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ուսի վնասվածքով, ինչից հետո` նույն տարվա հոկտեմբերին վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:


