▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Ծառուկյանին աստղայինը լրիվ տարել է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Միհրան Ծառուկյանի աստղային ժամն այնքան արագ ու իր համար էլ անակնկալ եկավ, որ երևի ինքն էլ չնկատեց, թե ոնց աստղային հիվանդությունը տարավ իրեն։ Երեկ իր տված նոր հարցազրույցում լրագրողի հարցին՝ հիշո՞ւմ եք Ձեր առաջին հարցազրույցը, ի՞նչ էիք զգում, երբ գիտակցում էիք, որ հազարավոր մարդիկ, որոնց Դուք չեք ճանաչում, հանկարծ սկսել են հետաքրքրվել Ձեր անձով, Միհրանը պատասխանել է. «Սկզբնական շրջանում բնական է, որ ոչ ոք, կոպիտ ասած, «քո հետևից» չի ընկնում: Դեռևս չկա որևէ իրադարձություն կամ թեմա, որպեսզի ընկնեն սկսնակ արտիստի հետևից»:

Այսինքն՝ ժամանակին հետևիցդ չէին ընկնում, հիմա ընկնո՞ւմ են։ Միհրան ջան, էնպես չի, որ հիմա որևէ մեկն ընկնում է քո հետևից, եթե քեզ հետ կապված ինչ-որ հարցով զանգում է քեզ։ Պիտի միայն շնորհակալ լինես, որ քեզ անդրադառնում են, հարցազրույցներ վերցնում, ոչ թե դա որակես «հետևից ընկնել»։ Մի մոռացիր, որ եթե մեդիան քեզ չանդրադառնա, կվերադառնաս քո սկզբնակետին, երբ երգիչ էիր, «Հայ Սուպերսթարի» շնորհիվ անունդ գիտեին, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում քեզանով։ Հարցազրույցումդ նաև նշել ես, որ քեզ դուր է գալիս, որ մարդիկ հետաքրքրվում են քեզանով։ Իմացիր, որ եթե մեդիան քեզ չպահի իր ուշադրության կենտրոնում, մարդկանց հետաքրքրությունն էլ շատ արագ կմարի։ Իջիր երկնքից, շատ շուտ մեծամտացար ու սա այն դեպքում, երբ նորմալ մի բան էլ չես արել. որպես երգիչ՝ անունդ կա, երգերդ չկան, ուղղակի բախտդ բերեց, որ ժամանակին նկարահանվեցիր «Դժվար ապրուստում», ու, որքան էլ ժխտես, քեզ իրականում հաջողություն բերեց հենց այդ սերիալն ու Գոռի կերպարը, ոչ թե երգչի կարիերադ։ Երկրորդ անգամ էլ բախտդ բերեց, երբ առաջարկ ստացար նկարահանվել «Ֆուլ հաուսում», ու ժողովուրդը չհասցրեց նկատել, որ «Դժվար ապրուստից» հետո ռեյթինգդ այնքան էր ընկել, որ քո մասին նյութերը կայքերում նույնիսկ թոփ լուրերի մեջ չէին մտնում։

Աղբյուրը` Blognews.am

INFOmanka

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее