▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միգրանտ ունեցող ընտանիքների վիճակն ավելի է վատացել

«Հայաստանից միգրացիոն հոսքերը շարունակում են զանգվածային բնույթ կրել: 2016թվականի տվյալներով եթե 37.5 հազար մարդ է գնացել, այս տարի 40.000 է եղել: Այսինքն, արտագաղթի 2% աճ է նկատվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը՝ հավելելով.

«Եթե երեք տարի առաջվա հետազոտությունները ցույց էին տալիս, որ միգրանտ ունեցողներն ավելի բարենպաստ իրավիճակում էին գտնվում նյութական առումով, այս հետազոտության տվյալները նման հիմք չեն տալիս»:

Ժողովրդագրագետի խոսքով՝ այս տարի 7-8 տոկոս ծնելիության նվազում է կանխատեսվում: Կպակասի նաև ամուսնությունների թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее