▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միգուցե մի օր կրկին Երևանում ապրեմ. Արևիկ Ալավերդյան

Լիլիթ Խաչատրյանն իր բլոգում հարցազրույց է ներկայացրել Արևիկ Ալավերդյանի հետ, ով ապրելով Երևանից հեռու, միշտ մնում է Երևանում: Բարձորակ երաժտություն մատուցելուց զատ, նա հազարավոր աղջիկների համար դարձավ օրինակ, որ կարելի է միաժամանկ լինել և՛ խելացի և՛ իմաստուն և նորաձև: Անկեղծ զրույց ընտանիքի, մանկության հիշողությունների, որոշումների և ֆրանսիացիների մասին:

Հստակ որոշում, այլ ընտրություն

Որքան ինձ հիշում եմ՝ երգում եմ:  Թեև  մանկուց հստակ որոշել էի,  որ ցանկանում եմ նորաձրությամբ զբաղվել:  Գիտեի, որ դա է լինելու իմ ուղին:  Սակայն  բարձրագույն կրթության ընտրության ընթացքում սկսեցի լրջորեն զբաղվել երաժշտությաբ: Ընդունվեցի կոնսերվատորիա և զբաղվեցի պրոֆեսիոնալ երգեցողությամբ:  Ու մինչ օրս զղջում եմ, որ չընտրեցի մոդելավորողի մասնագիտությունը:)

Մանկության  հետաքրքիր դրվագներ  

Մեր ողջ մանկությունն է հետաքրքիր անցել:

Ծնողներիս շնորհիվ այդ ծանր, ցուրտ ու մութ տարիներին ունեցել ենք հրաշալի և երջանիկ մանկություն:

Հիշում եմ, որ հայրս միշտ  մի բան գնած տուն  էր գալիս և  այն թաքցնում էր տան մեջ ու մեզ ասում` նվեր ունեք, ման եկեք: Ես ու Անուշիկն էլ   նվերը գտնելու համար տունը տակն ու վրա էինք անում:  Գրեթե ամեն օր էր այդպես: Նաև հիշում եմ, որ վառարանի շուրջ էինք հավաքվում և հայրս  ժողովրդական երգեր էր սովորեցնում:

12064062_1289262801100370_1821863497_n

Մի օր

Հրաշալի կլիներ, որ ես, քույրս, եղբայրս  և հայրս համախմբվեինք և հանրությանը ներկայացնեինք երաժշտական ստեղծագործություն:

Քիչ

Համերգների շատ չեմ մասնակցում: Վերջին համերգը այստեղ՝ Փարիզում եղավ: Երբ ունենամ նոր աշխատանք՝ անպայման կներկայացնեմ, իսկ ընդհանրապես միշտ եմ երգում ու  միշտ այդպես կլինի:

Փոփոխություններ

Ամուսնությունից հետո իմ մեջ շատ բան է փոխվել, գուցե հեռավորությունն է պատճառը, միգուցե տարիքը… Դարձա ավելի հասուն, համբերատար, հանգիստ:

Հեռավորությունն ու ժամանակը շատ բան ստիպեցին հասկանալ, իսկ  այս ամենին միայն լավ կողմից եմ նայում:

Ֆրանսիական վերաբերմունք

Ֆրանսիացիների մեջ բնավորության գծեր կան, որ ինձ դուր չեն գալիս և ինձ համար մինչ օրս անհասկանալի է մնում և հակառակը նրանք ունեն շատ գծեր, որոնք իսկապես գնահատելի են: Օրինակ՝ բարեհամբույր լինելը: Երբ նոր էի այստեղ տեղափոխվել,  ինձ համար  անսովոր էր: Նրանք լինեին ծանոթ, թե անծանոթ՝ միմյանց ժպտում են, բարևում, կանգնում ու զրուցում: Նման վերաբերմունքի շատ եմ սովորել ու երբ Երևանում նկատում եմ փոքր արհամարհանք, կոպտություն՝ նեղսրտում եմ:

12278263_1289262807767036_2083698186_n

 Օտարությունից դեպի տուն

Փարիզին մերվել եմ, ինձ  օտար չեմ զգում: Փոքր ինչ դժվար է լեզուն, բայց այդ ուղղությամբ էլ  եմ աշխատում: Չափազանց շատ եմ սիրում Փարիզը և համարում եմ  իմ 2-րդ տունը: Իսկ առաջինը՝ միշտ կմնա Երևանը, առանց որի ապրել չեմ կարող: Ուրախ եմ, որ հաճախակի Երևան այցելելու հնարավորություն ունեմ:

Կրկին Երևանում

Միգուցե մի օր  կրկին  Երևանում ապրեմ: Ինչո՞ւ ոչ: Ամուսինս Երևանը շատ է սիրում, բազմիցս ասել է, որ թոշակի անցնելուց հետո Երևանում է ապրելու :)

Նորաձևությունը կյանքի մի մաս

Նորաձևությունն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում, դա իմ կենսակերպն է:

Դիզայներների անուններ չեմ ուզում նշել, սակայն նրանց մեջ ոգեշնչման աղբյուրներ շատ կան:

12516402_1289262794433704_1746041188_n

Նորաձևության ինքնատիպ բոլգ

Բլոգ գրելու միտք չեմ ունեցել, բայց որպես բլոգ  կարելի է ասել Instagram-իս էջն է ծառայում:

Օրս օր չի, եթե…

Օրս օր չի, եթե մայրիկիս հետ չխոսեմ: Յուրաքանչյուր առավոտ նա ֆեյսբուքով գրում է ինձ, իսկ  օրվա ընթացում հեռախոսով ենք զրուցում: Նույնը՝ քրոջս հետ:

Ֆիլմերի ընտրություն

Ֆիլմեր շատ եմ դիտում: Ըստ տրամադրության եմ սիրում ընտրել ֆիլմեր: Եթե ծանր կամ հոգնած օր եմ ունեցել՝ օրվա վերջում  որևիցե գեղեցիկ, թեթև  ֆիլմ եմ  դիտում, իսկ ազատ օր ունենալու դեպքում՝ նախընտրում եմ բարդ, հոգեբանական ֆիլմեր:

Check In Երևանում

Հիմա շատ անկեղծ եմ պատասխանում :) Երևանի օդանավակայան հասնելուն պես՝  միանգամից Check In եմ լինում : Եթե ավելի լուրջ՝ միանգամից մեր տուն եմ գնում ու փորձում եմ բոլորից կարոտս առնել, որից հետո  զանգեր եմ կատարում և պատասխանել:

12476570_1289263247766992_591726470_n

Անուշիկը՝  մայր

Քույրս  լավ մայր է:  Ու առհասարակ Անուշիկն ու Կարենը լավ ծնողներ են, իսկ մեր աղջիկը պարզապես հրաշք:

Անդրադարձ նախագծերին

Եթե նախկինում շատ էի սիրում խոսել ապագա ծրագրերից, ապա տարիների ընթացքում դա էլ է փոխվել:

Այսօր նախընտրում եմ չխոսել այնքան ժամանակ, մինչև հստակ ասելու կամ ցույց տալու բան կունենամ:

Ամեն ինչ կամ ոչինչ

Ես շատ ուրախ եմ, որ  առաջին աշխատանքիս շուրջ պրոֆեսիոնալ մարդկանցով էի  շրջապատված: Շատ լավ և ծանրաբեռնված օր էր:  Մեկ օրում ենք նկարահանել տեսահոլովակը: Նկարահանման շատ ծանր և ուրախ ընթացք ունեցանք, տեսարանները շատ էին, ամբողջ նկարահանման ընթացքնե էլ շատ հետաքրքիր:

Երազում եմ

Ընտանիքս միշտ առողջ լինի և իմ կողքին: Ու աշխարհի երեսից վերանա չարիքն ու հիվանդությունը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее