Blognews.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է, ATV հեռուստաընկերության եթերում է «Վերջին հայրիկը» սերիալը: Սերիալում իրենց դերակատարումն ունեն արդեն շատ հեռուստադիրողներին հայտնի դերասաններ, բայց հայտնություններից մեկն է Աննա Սարգսյանն է, իսկ այս գեղեցկուհի դերասանուհուն սերիալասերները վստահ եմ կհիշեն «Որբերը» սերիալից:
«Սերիալում նկարահանվելու առաջարկ ստացել եմ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի կողմից, միասին քննարկեցինք դերը և հասկացանք, որ կարող եմ կերտել այն: Երբ կարդացի այն աղջկա մասին, ում պետք է կերտեմ, զգացի որ ունենք որոշ նմանություններ տարբեր հարցերում, երևի հենց դրանից է որ շատ սիրեցի դերս: Ամեն անգամ ինչ-որ դեր ստանալիս փորձում եմ մտնել դերիս մեջ, իսկ այս անգամ ցույց եմ տալիս այն ինչ որ կամ»:
Սերիալում Լիլիթի կերպարը կերտող Անին, Ռուբենի դասընկերուհին է, ով միշտ ցանկանում է օգնել նրան. «Փորփում եմ ընկերանալ նրա հետ, իսկ Ռուբենը միշտ կոպտում է ինձ և անընդհատ վանում է, բայց անկախ նրա քայլերից ես ամեն անգամ խոսում եմ նրա հետ, կարծես ոչինչ էլ չի եղել»:
Դերասանուհին երկար ժամանակ չէր երևում հեռուստաէկրաններին, քանի որ կարծում է, որ սերիալային դադարն իրոք պետք էր. « Չէի ուզում հոգնեցնել հեռուստադիտողին միգուցե նաև փոքր ինչ կարոտել են ինձ, չեմ կարող հաստատ ասել: Երբ առաջին անգամ գնացի նկարահանման անհանգստություն կար, արդյոք չի կորել մեջս այն ինչ եղել է տարիներ առաջ, բայց տեսախցիկը միանալուն պես ամեն ինչ անցավ, կարծես՝ միանգամից ընտելացա նորից: Ինչ էլ լինի, իմ սիրելի աշխատանքն է, որը մեծ պատասխանատվությամբ եմ կատարում: Այս սերիալում նոր են բոլորը, սկսած այն հեռուստաընկերությունից, որը ցուցադրում է այն, նկարահանող խումբն էլ էր անծանոթ»:
Աննան պատմում է նաև, որ առաջին սերիալն նայելուն պես ամեն ինչ չափազանց անսովոր է թվացել. « Երկրորդ սերիայից արդեն ընտելացա ինքս ինձ կադրում տեսնել, սակայն պետք է ասեմ, որ դեռ ունեմ աշխատելու տեղ, որպեսզի հասնեմ այն արդյունքին որը ես եմ ցանկանում տեսնել»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում