Փաստինֆո-ի փոխանցմամբ՝ «Սասնա-ծռեր»-ի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, նույն ինքը՝ «Միայնակ գայլը», դատարանի շենքի նկուղում աղմկահարույց խոշտանգումների դեպքի գործով տուժող է ճանաչվել։
Այս մասին լրագրողներին հայտնել է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Վերջինիս տեղեկություններով՝ տուժող է ճանաչվել նաև նույն գործով մեկ այլ ամբաստանյալ՝ Մխիթար Ավետիսյանը, ում շահերը ներկայացնում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
Վաղը նախատեսվում է դատավարական գործողություն իրականացնել, ինչին հրավիրվել է մասնակցել նաև տուժողի փաստաբանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


