▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն կասեմ, որ ամուսնացած չեմ. Գայանե Բալյան

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Գայանե Բալյանի հետ, ով այս շրջանում ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհիներից մեկին:

Գայանե, վերջին տարիներին «Շանթ» Հ/Ը  հետ համագործակցությունները մեկը մյուսին հաջորդում են: Կպատմե՞ք նոր համագործակցության մասին:

Այո, իմ եւ «Շանթ» Հ/Ը միջեւ առողջ աշխատանքային մթնոլորտ է ստեղծված: «Թաքնված սեր» հեռուստասերիալում մասնակցության առաջարկը ստացա գրեթե երկու ամիս առաջ ու անմիջապես համաձայնեցի: Այս անգամ կերպարիս հետ ծանոթանալով՝ շատ ուրախացա, քանի որ այն տարիքային իմաստով ինձ համապատասխանում է, այլապես մինչ այսօր մեծ մասամբ ինձնից ավելի մեծ տարիքով կանանց եմ մարմնավորել: Որքան էլ դերասանը պետք է ունենա հմտություններ, բայց բարդ է կերտել քեզնից տարիքով կերպարներ, չէ որ պետք է ապրես, համապատասխան փորձ ու մտածելակերպ ունենաս, որպեսզի ինքդ էլ հասկանաս կերպարիդ էությունը:

Նկատելի է, որ Ձեզ շատ ժամանակ վստահում են բացասական, իսկ առավել հաճախ ինչպես դուք նշեցիք՝ տարիքով կանանց դերեր, ինչի՞ հետ եք կապում ռեժիսորների նման ընտրությունը:

Չգիտեմ, գուցե արտաքինս այդ հարցում իր նշանակությունն ունի, գուցե ավելի հասուն երեւալս է իր դերն ունենում: Այս հարցին թերեւս ճիշտ կպատասխանեն հենց ռեժիսորները, ամեն դեպքում՝ նրանց նման ընտրության մեջ բացասական նոտա չէի տեսնում, բայց եւ շատ ուրախ չէի, որ նրանք ինձ տեսնում էին մեծամասամբ նման կերպարներում: Ըստ իս՝ սերիալային ռիթմի մեջ սխալ է կերտել ոչ համապատասխան տարիք, որովեհետւ, եթե սովորաբար դերասանը կերտում է նոր բնավորություն, ապա այդ դեպքում նա կերտում է տարիք: Երեւի այլեւս երբեք չեմ համաձայնվի նման կերպարներ կերտել, թեպետ սխալ է ասել «երբեք»:

«Թաքնված սեր» հեռուստասերիալում Ձեր կերպարի հետ որքանո՞վ եք ներդաշնակ զգում, նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:

Ես ու հերոսուհիս՝ Աննան, ունենք մի շատ կարեւոր ընդհանրություն՝ նա էլ ինչ-որ բաների հետ չի համակերպվում ու փորձում է պայքարել դրա համար եւ փոխել կյանքը, իրական կյանքում ես էլ պայքարող ու չհամակրեպվող մարդ եմ: Իսկ տարբերությունները շատ են:

Ձեր մասին տվյալներ գտնելը շատ դժվար է, քանի որ այն դերասանուհիներից եք, ով ավելի պասիվ կամ համեստ է գործում: Ձեր անձնական կյանքն էլ շատ փակ եք պահում, հետաքրքիր է ինչո՞ւ:

Իմ անձնական կյանքը շատ եմ առանձնացնում աշխատանքիցս եւ փորձում եմ չխառնել մեկը մյուսի հետ: Իմ ընտրությունն է եղել, որ հանդիսատեսը, հեռուստադիտողը իմ մասին քիչ բան իմանա, շատ ուշադրությունն ինձ այնքան էլ հաճելի չէ: Հիմա էլ չեմ խոսի անձնական կյանքից, միայն կասեմ, որ ամուսնացած չեմ:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее