▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն գեղեցկությամբ եթեր չես կարող լցնել. Մհեր Խաչատրյան

Life.panorama.am-ը գրում է, որ «Արմքոմեդի» հաղորդման նախկին լրագրող, հումորիստ Մհեր Խաչատրյանը, ով վերջին շրջանում հանդես է գալիս «Երեկոյան Երեւան» հաղորդման շրջանակներում ու նաեւ «Դոմինո» սիթքոմում՝ որպես գլխավոր հերոսներից մեկը,  պատմել է է, թե ինչպես է որոշում կայացրել հեռանալ «Արմքոմեդի»-ից եւ իր ուժերը փորձել կրկին էկրաններին, բայց արդեն այլ ոլորտում:

«Ես «Արմքոմեդին» հոգեպես չեմ թողել, ուղղակի որոշակի ժամանակով որոշեցի ուրիշ բանով զբաղվել եւ ինձ փորձել նաեւ այս ոլորտում: Այսինքն իմ դուրս գալը «Արմքոմեդիից» ոչ մի արտասովոր կամ կոնֆլիկտային իրավիճակների հիմք չի ունեցել, իմ հարաբերությունները տղաների հետ շատ լավ են մինչ այսօր եւ չի բացառվում, որ մի օր կրկին վերադառնամ «Արմքոմեդի»,- նշել է Մհերն ու հարցին, թե արդյոք դժվար չէր մի նախագծում արդեն կայանալուց եւ սիրվելուց հետո, թողնել այն եւ կրկին զրոյից սկսկել մեկ այլ նախագծում,  նշել է,-  իրականում դժվարի եւ հեշտի խնդիր չկար, ուղղակի որոշեցի եւս մեկ բան փորձել ու տեսնել արդյունքը, եւ հաստատակամ գնացի այդ քայլին: Ինձ համար նման փոփոխությունները շատ նորմալ են»:

«Երեկոյան Երեւանում»-ի շրջանակներում մինագմից ուղիղ եթեր դուրս գալու վերաբերյալ Մհեր Խաչատրյանը նշել է.

«Սկզբում կարծում էի, որ խնդիրներ կլինեն կապված ուղիղ եթերի հետ, որովհետեւ երբեք ուղիղ եթեր դուրս չէի եկել, բայց արի ու տես, որ ուղիղ եթերն էլ ունի իր առավելությունը, այստեղ հաղորդավարը ավելի հավաքված է, ավելի գիտակցված է իր աշխատանքն անում, քանի որ այն վստահությունը, որ միեւնույն է ձայանգրվում է եւ յուրքանչյուր պահի կարող ես սխալվել, կանգնեցնել եւ կրկնել այդ նույն կադրը, այստեղ այդ հնարավարությունը չկա»:

Խոսելով «Դոմինոյի» մասին՝ Մհերը նկատել է.

«Սա իմ առաջին փորձն է դերասանական արվեստում, եւ պետք է նկատեմ, որ, չունենալով համապատասխան կրթություն, բավականին բարդ է այս ձեւաչափում հանդես գալը, բայց ունենք լավ ռեժիսոր, լավ թիմ, որոնց օգնությամբ փորձում ենք ամեն բան իրականացնել ճիշտ սանդղակների վրա: Ինձ շատ է դուր գալիս որպես դերասան նկարահանվելը, թե ինչքանով է դա ստացվում չգիտեմ, բայց ես ամեն բան պետք է անեմ, որ գնալով ավելի լավ ստացվի: Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ այս աշխատանքին, անընդհատ փորձում եմ ուշադիր եւ զգոն լինել, որպեսզի կարողնամ բոլոր թերությունները շտկել, չէ որ սա մի ոլորտ է, որտեղ հայտնվելու համար մարդիկ սովորում են 4-6 տարի եւ միեւնույն է, նրանց ոչ միշտ է հաջողվում դերասան դառնալ, իսկ ես, չունենալով այս կրթությունը, միանգամից հայտնվել եմ բավականին ծավալուն եւ աշխատատատար պրոյեկտում, դրա համար չեն կարող ընդհանրապես թերություններ չլինել: Առհասարկ, յուրքանչյուր ոլորտում պետք է անընդհատ աշխատել եւ փորձել անընդհատ լինել լավը»:

Մհերը նկատել է, որ սիթքոմում իր հերոսը՝ Գարիկը, շատ հեռու է իր տեսակից.

«Մհերը խիստ տարբեր է Գարիկից, դրա համար, երբ ստացա առաջարկը, ինձ շատ հետաքրքրեց, մտածում էի, թե արդյոք կկարողանա՞մ կերտել մի կերպար, ով իր բնավորությամբ եւ տեսակով ինձ հետ առհասրակ կապ չունի,- նշել է նա եւ հավելել,- ընդհանուր նախագիծը ինձ շատ հետաքրքրեց, քանի որ այս սիթքոմում շատ հետաքրքիր եւ պոզիտիվ մի բան կա, որը չես էլ կարողանում բացատրել բառերով, այսպես ասաց, առաջին իսկ օրից սիրտս կպավ»:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее