▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն արտաքինը բավարար չէ տևական ժամանակ եթերում լինելու համար. Նարինե Սուլթանյան

Blognews.am-ը հարցազրույց ունի «Նանե» հաղորդաշարի  հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Ասում են՝ կանայք բաժանվում են երեք խմբի՝ գեղեցիկներ, կարիերիստներ և պարզապես երջանիկներ: Ձեր պարագայում, կարծես, բոլորը համատեղվել է:

- Կարիերիստ բնորոշումը իմ պարագայում փոքր-ինչ չափազանցված է: Եթե նկատի ունեք աշխատասիրություն, ապա համաձայն եմ: Իմ մասնագիտությունը շատ սիրելու արդյունքում է ձևավորվել իմ կարիերան, բայց կարիերիստ երբևէ չեմ եղել: Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ: Բայց փոքր-ինչ կարիերիստի հոգեբանություն ունենալը ինձ չէր խանգարի: Ինչ վերաբերում է երջանկությանը, ասեմ, որ առհասարակ իմ տեսլականով երջանկությունը զուգորդվում է լավատեսության, փոքր բաների մեջ գեղեցիկը տեսնելու ընդունակության և ակնթարթները զգալու, ֆիքսելու և վերապրելու հետ: Երջանկության ընկալումը վերջերս մի քիչ այլ ընկալում է ձեռք բերել ինձ մոտ: Երբ հարազատներս, մտերիմներս առողջ են, խնդիր չունեն, արդեն երջանկանալու առիթ է:

Տարիներ առաջ նկարահանվում էիք ֆիլմերում, խաղում էիք թատրոնում:Այսօր միայն հեռուստահաղորդավարությամբ եք զբաղվում: Չե՞ք կարոտումՁեր բուն մասնագիտությանը:

- Այս հարցը իմ գրեթե բոլոր հարցազրույցների մշտական թեմաներից է: Իհարկե կարոտում եմ, բայց գիտակցում եմ, որ թատրոնը մեծ նվիրում է պահանջում, այսինքն՝ ժամանակ, էներգիա: Իմ պարագայում թատերական ինստիտուտում դասավանդումը և հեռուստատեսությունում աշխատանքը՝ գումարած իմ մայր լինելու աշխատանքը, որն ինձ համար առաջնային է տվյալ պարագայում ֆիզիկապես ժամանակ չեն թողնում թատրոնով լիարժեք զբաղվելու համար: Իսկ թատրոնը կիսատություն չի սիրում, այն պահանջում է ամբողջական նվիրում… Միգուցե, եթե այս զբաղվածությունս չլիներ, ամբողջովին նվիրվեի թատրոնի աշխատանքին և իմ դերասանի մասնագիտությանը:

- Ի՞նչ եք կարծում, եթերում հայտնվելու համար արտաքինը առաջնայի՞ն է:

- Անշուշտ առաջնայինը գրագետ խոսքն է և եթերային էթիկան՝ սկսած հաղորդակցվելու մշակույթից մինչև արտաքին խնամվածություն: Կարծում եմ, որ միայն արտաքինը բավարար չէ տևական ժամանակ եթերում լինելու համար: Եթերը պահանջում է անընդմեջ աշխատանք, ինֆորմացիա և զարգացում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее