▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն 3 ուժ է հայտարարել, թե ո՞վ է վարչապետի իր թեկնածուն

«Առայժմ 3 ուժի գիտեմ, որը հստակ է ասել, թե ո՞վ է վարչապետի իր թեկնածուն: ՀՀԿ-ն  Կարեն Կարապետյանն է, «Ազատ դեմոկրատներ»-ինը՝ Հրանտ Բագրատյանը, ՕԵԿ-ինը՝ Արթուր Բաղդասարյանը: «Ելք»-ը հայտարարել է, որ մեր վարչապետն առաջին եռյակից է, մնացածը ոչինչ չեն ասել: Բայց, քանի որ մեր ազգի մենթալիտետում կա անձի խնդիրը, կարծում եմ, որ սխալ են անում, որ չեն հայտարարում»,-լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի  քարոզարշավում ընդգրկված տեսահոլովակին, քաղտեխնոլոգը նկատեց.

«Քեֆ-ուրախություն չլիներ, ի՞նչ լիներ, թաղո՞ւմ: Չէ՞ որ ազգի համար ընտրությունը տոն է: Չե՞ք նկատել՝ բոլորը 10.000-ի են սպասում: ՀՀԿ-ն շատ ճիշտ է վարվել: Հասկանում է, որ այնքան կեղտոտ, չսիրված է, որ թիրախավորել է հասարակության կողմից սիրված մարդկանց»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее