▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԱՎ վարակակիր հայտնի դերասանի նախկին սիրուհիները դատի կտան նրան

Վեց կին հայց է պատրաստել ՄԻԱՎ վարակակիր դերասան Չարլի Շինի դեմ: Այս մասին գրում է ntv.ru-ն։ Կանայք  մեղադրում են 50-ամյա դերասանին սեռական բնույթի բռնի գործողությունների, խարդախության, ինչպես նաև էմոցիոնալ բնույթի մտադրված վնաս հասցնելու համար։

Լոս Անջելեսում հայտնի փաստաբանը  հայտնել է, որ վեց կին դիմել է իրեն երկուշաբթի օրը, ևս չորսի հետ նա պատրաստվում է հանդիպել մոտ օրերին: Նրանք հայտարարել են, որ Շինը չի զգուշացրել իր հիվանդության մասին։

Դերասանի շրջապատից աղբյուրի խոսքով՝ վերջին երկու տարիներին Շինն ավելի քան 200 զուգընկերուհի է ունեցել։

Հիշեցնենք, որ ամերիկահայ հայտնի դերասան Չարլի Շինը հայտարարել է այն մասին, որ ինքը վարակված  է ՁԻԱՀ-ով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее