▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի զանգի առիթով

Գորիսի համալսարանում տիրող անառողջ մթնոլորտի մասին լրատվամիջոցներում  վերջերս մի քանի հրապարակում է եղել: Խնդիրը հայտնվել է նաև ԿԳ նախարարի և Սյունիքի մարզպետի ուշադրության կենտրոնում:  

Asekose.am-ը կիրակնօրյա լրահոսում նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էր ռեկտորից դժգոհողների կարծիք՝ վերջում  միաժամանակ նշելով, որ պատրաստ ենք հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: 

Եվ ահա այսօր Գորիսի համալսարանից խմբագրություն զանգահարած մի կին՝  պահանջելով նյութի հեղինակի մասին ինֆորմացիա ու ցանկանալով  նրա հետ խոսել՝ վերջինիս մեղադրելով պատվեր կատարելու մեջ , շատ ուշագրավ կերպով է սկսել   հեռախոսազրույցը՝ սպառնալով, թե դիմելու է ոստիկանություն  ու , հընթացս, «Ну, погоди!»-ի ոճով մեզ զգուշացումներ անելով: 

Հուսանք՝ տիկինն արդեն խրախուսվել է իր զանգի համար, սակայն լավ կլինի մեզ պատվեր կատարելու մեջ մեղադրող Գորիսի համալսարանականը ավելի ուշադիր լինի իր արտահայտություններում  և ինքն իրեն հարցնի՝ եթե պատվեր է, ինչպես կարող են պատրաստակամ լինել նաև իր կամ ռեկտորի  կարծիքը հրապարակել: 

Նաև՝ մեզ դասեր տվող տիկինը լավ կլինի զբաղվի իր բուն գործունեությամբ  և Գորիսի համալսարանում անառողջ մթնոլորտի ի սպառ վերացման հարցերով, որպեսզի իր գործընկերները բուհական   խնդիրները չբարձրաձայնեն մամուլով ու դրանց լուծումները չգտնեն բաց նամակների միջոցով:

 

Հեղ. Ա. Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее