▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի վեդրո անտաղանդ կինոռեժիսոր ունենք

«Ամեն մի եկող նախարար ասել է՝ մեզ կինոյի օրենք պետք չէ ու դա բերել է իր հետևանքները.ում ուզում, ինչքան ուզում գումար են տալիս ու ասում, թե գնա՝ ինչ ուզում ես նկարի: Եվ, եթե էսօր մի վեդրո անտաղանդ կինոռեժիսորներ ունես՝ նրանից է, որ հիվանդ ստրուկտուրա ես ունեցել: Կինոյի օրենք չա, ոչինչ չի հստակեցվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը։

Կինոռեժիսոր Արման Երիցյանն էլ նշեց, թե լավ կլիներ լուծարել Կինոմիությունը:

«Նկարիչների ու Գրողների միությունն էլ հետը. ոնց որ բոլշևիկյան ավելցուկ լինեն: Կինոմիությունից ոչինչ չի մնացել է, զրո է: Այդ կառույցը պետք է պահպաներ միության անդամների իրավունքները, լուրջ կինոդպրոցի հիմք պետք է ստեղծեր: Ունեցել ենք գրքույկ, ստացել ենք լոբի, շաքարավազ»,-նշեց Արման Երիցյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Կինոգործիչների միության նախագահ են ընտրելու: 

Առաջադրված է 3 թեկնածու՝ Գևորգ Գևորգյան, Վահե Գևորգյանց, Հարություն Խաչատրյան: Քվեարկությունը կընթանա փակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее