Life.panorama.am-ը գրում է. Այսօր «Արմքոմեդի»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Կայքի հետ զրույցում Նարեկը պատմեց, որ տոնական օրը անցկացնում է գործնական մթնոլորտում եւ միայն երեկոյան մտերմիկ հավաքույթ կկազմակերպի:
Հաղորդավարը նշեց` տարիների գումարը որեւէ կերպ չի անդրադառնում տրամադրության վրա.
«Երբեք չեմ կենտրոնացել տարիքիս վրա, ավելին` մի տարի անգամ շփոթել էի, թե քանի տարեկան դարձա, այնպես որ ընդհանրապես չեմ հետեւում, առավել եւս չեմ թողնում, որ այն ազդի տրամադրությանս վրա»,- ընդգծեց Նարեկը:
Հոբելյարը կյանքում թույլ տված բացթողումների մասին չի մտածում, փոխարենը շատ է արժեւորում ունեցածը.
«Ինձ համար մեծ արժեք են ներկայացնում ընտանիքս, ընկերներս, աշխատանքս, որոնք փորձում եմ ամեն գնով պահպանել, իսկ բացթողումների մասին չեմ մտածում, նկատի եմ ունենում, դասեր քաղում ու անցնում առաջ»,- հավելեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում