▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի շրջան առանձին ենք ապրել, ԶԱԳՍ-ով բաժանվել ենք. Վահագն Խաչատրյանը և Լուսին Վարդանյանը՝ սիրո ու դժվարությունների մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Aysor.am-ը զրուցել է դերասաններ Վահագն Խաչատրյանի ու Լուսին Վարդանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

Ճակատագրական վեճեր...

Լուսին. Բաժանվեցինք ու միացանք… Դրա համար տարբեր պատճառներ կային: Բայց, դե այդ ամենը հաղթահարեցինք սիրո շնորհիվ, չէ՞ որ այն կյանքի շարժիչ ուժն է:

Վահագն. Պահ է գալիս, երբ ամուսնական զույգերը միմյանց չեն հասկանում: Նման փուլ գրեթե բոլոր զույգերի ամուսնական կյանքում էլ լինում է, հատկապես սկզբնական շրջանում: Դեռ լավ «եփված» չեն լինում… Այո, մեր ընտանիքում էլ խոսակցություններ եղել են, մի շրջան առանձին ենք ապրել, ԶԱԳՍ-ով բաժանվել ենք: Բայց հանուն սիրո ամեն ինչ հաղթահարեցինք, վերանայեցինք մեր հարաբերությունները: Այդ բաժանությունն օգնեց, որ մեր մեջ շատ բաներ վերադասավորենք, վերագնահատենք կամ ընդհակառակը… Միայն սիրո պարագայում է հնարավոր նման վեճերը մոռանալ: Բոլոր բաժանված սրտերին խորհուրդ կտամ՝ միանալ ոչ թե հանուն շրջապատի, երեխայի կամ մեկ այլ բանի, այլ՝ միայն հանուն սիրո: Հակառակ դեպքում դատապարտված եք նորից վեճերի միջով անցնելուն:

Հաշտության առաջին քայլեր...

Լուսին. Երկուսս էլ համառ ենք, բայց կյանքը ստիպում է հասկանալ, որ միշտ չէ, որ համառությունը տեղին է: Պիտի զիջես, որ քեզ զիջեն: Պետք է սովորել զիջել հանուն սիրո, հանուն հոգու խաղաղության: Գիտեք, ճակատագրական քայլեր կան, որ և՛ ես եմ արել, և՛ Վահագը: Հաշտության, բարի ու լավ մի բանի համար առաջին քայլ անելը բոլորովին էլ ամոթ չէ:

Վահագն. Ով սխալ եղավ, նա էլ պետք է իր սխալն ընդունի: Սուտ կլինի, որ ասեմ՝ մենք հիմա մեծ վեճեր ունենում ենք: Փորձում ենք միմյանց ընդառաջ գնալ, հասկանալ…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее