«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ |
Ալիևը Վաշինգտոնում ոչինչ ձեռք չի բերել, նման նպատակ էլ չի ունեցել: Չկա այդ թղթի կտորի վրա գրված որևէ բան, որ Ալիևը արդեն չունի, նա մեկ գիշերվա ընթացքում իր ուզած բանը կարող է ստանալ Նիկոլից` լինի դա միջանցք, գյուղեր, հողեր, թե որևէ այլ բան: Ու պատճառը ոչ միայն ռազմական գերակայությունն է, այլ այն փաստը, որ Փաշինյանի օկուպացիոն վարչակազմի տերը Ալիևն է և Վաշինգտոնի շոուն դրա հերթական ապացույցն էր:
Վաշինգտոնի հանդիպման միակ շահառուն Փաշինյանն է: Այդ դատարկ հռչակագրի միակ իմաստը Փաշինյանի` լեգիտիմության ճգնաժամից դուրս գալու փորձն է, քանի որ ոչ լեգիտիմ Փաշինյանը կորցնում է իր պիտանելիությունը:
Տեսեք, եթե Ալիևը զորք մտցնի Էջմիածին ու Վեհարանը գրավի, դրանից հայկական հարցի անկյունաքար հանդիսացող միակ հաստատությունը չի դադարի գոյություն ունենալ: Ավելին, ըստ ամենայնի, այն նոր շունչ կստանա: Վեհարանը կտեղափոխվի օրինակ Բեյրութ, վեհափառին նույնիսկ ֆիզիկապես վերացնելու դեպքում նոր վեհափառ կընտրվի, ու ամենակարևորը` հայ ժողովուրդը նորից կսկսի հավաքվել եկեղեցու շուրջ: Հայկական հարցը վերջնական փակելու համար պետք է, որ հենց հայ ժողովուրդը ոչնչացնի եկեղեցին, կամ գոնե «հայ ժողովրդի» պատրանքը` ի դեմս լեգտիմիության քող ունեցող Փաշինյանի:
Ալիևին պետք է, որ հայերի կյանքում հանկարծ չհայտնվի արտաքին թշնամի, որի դեմ նրանք կհամախմբվեն: Բոլոր թշնամիները պետք է լինեն ներքին՝ նախկինները, ներկաները, ապագաները, եկեղեցին ու հարուստները, վերջիվերջո` Մխիթարյան Հենրիխն ու Լևոն Արոնյանը: Էս ժողովուրդը պետք է պառակտվի և պետք է վստահ լինի, որ դա իր իսկ կայացրած որոշումն է: Փաշինյանը պետք է գնա ընտրությունների, պետք է հաղթի, և ապացուցի, որ նա ոչ թե Ալիևի դրածոն է, այլ հայ ժողովրդի: Հայ ժողովուրդն էլ դե հո չի խորանալու այնպիսի մանրուքների մեջ, ինչպիսին է ֆեյսբուքյան տարօրինակ ալգորիթմը, որտեղ ՀՀ ազգային հերոսի անուն տալը արգելված է, ընդդիմադիրների գրառումների դիտողականությունը անընդհատ սահամանափակվում է, իսկ իշխանավորներինը անհասկանալի քանակի դիտումներ հավաքում: Ո´չ, մարդիկ նայելու են ու մտածեն, որ դա ոչ թե ֆեյսբուքի կամքն է, այլ հենց իրենց՝ ժողովրդի... մեկը մտածում է, որ դե երևի հարևաններն են թաքուն նայում/լայքում: Հարևանն էլ հակառակն է մտածում, մինչդեռ իրականում երկուսն էլ չեն նայել, բայց իրար վրա կասկածում են:
Նման տեխնոլոգիա կիրառելուով` ընդամենը մի քանի ամսվա ընթացքում սկսեց արմատանալ հայաստանցի-արցախցի պառակտումը: Իրական կյանքում միջին վիճակագրական հայաստանցին ինչով կարեցել, օգնել է ու կարեկցել է արցախցիներին, միջին վիճակագրական արցախցին էլ գոհ ու շնորհակալ է եղել ու սիրում ա էս երկիրը` ոչ պակաս, քան մնացածը: Բայց նպատակադրված քարոզի արդյունքում այս միջին վիճակագրականներն իրար գոյության մասին չգիտեն, ամեն մեկը գիտի միայն իր շրջապատի 10-20 հոգու մասին, մտածելով, որ մնացածի մեծ մասը վիժվածք են: Դրան զուգահեռ մենք տեղեկատվական դաշտում անընդհատ պառակտում մտցնող վիժվածքներին ենք տեսնում:
Այս տեխնոլոգիաները աշխատում են, երբ կա քիչ թե շատ լեգիտիմ իշխանություն, որը պարբերաբար պետք է կրակի վրա յուղ լցնի: Քանի որ Հայաստանում Փաշինյանի լեգիտիմությունը հատակի վրա է, նվազում է նաև պառակտում մտցնելու իր պոտենցիալը: Իրեն տվել են «խաղաղության փուչիկ», որով նա պետք ա ընկնի մեյդան, մի քանի տոկոս մոլորյալ գումարի իր պնակալեզների բանակին ու վերալեգիտիմացված շարունակի վերջնական փակել հայկական հարցը: Հայկական պետություն չպետք է լինի, հայերն էլ չպետք է իմանան, որ իրենք հայ են, այնպես ինչպես թուրքիայի բնակչության մի ստվար զանգված:
Մոտակա ամիսների ընթացքում սոցիալական ցանցերը մեզ համոզելու են, որ Հայաստանում պայքար է գնում խաղաղություն տենչող իշխանավորների և պատերազմ տենչող ընդդիմադիրների միջև: Իրականում պայքարը լինելու է խաղաղության անվան տակ պետությունը ոչնչացնող օկուպացիոն վարչակազմի և այդ խաղաղությանը չհավատացող մեծամասնության միջև, բայց սոցիալական տեխնոլոգիաները այդ ամենը շուռ են տալու մեզ համոզելու են, որ մենք փոքրամասնություն ենք:
«Պարտիզանական» պայքարն այլընտրանք չունի: Բոլորս պետք է հասկանանք, որ կենտրոնացված պայքար մղելու հնարավորություն ոչ մեկիս թույլ չեն տալու: Կբռնեն, կունեզրկեն, կխփեն: «Պարտիզանները» պետք է գործեն իրարից անկախ ու ինտուիտիվ: Լինի դա, մոնտաժված նյութերով սրբազանների ձեռբակալության դելեգիտիմացում, վարչակազմի քարոզիչ հանդիսացող հերթական «անկախ» փորձագետի գառլախում, թե` թալանի հերթական դրվագի հանրայնացում:
Տեսնու՞մ եք, որ օկուպացիոն վարչակազմին վնասող քայլ կարող եք անել, պիտի անեք: Մի սպասեք կոչերին, մոռացեք համախմբման մասին (դա ձեզ միայն ավելի խոցելի կդարձնի):
Կարա՞ք լայքեք՝ լայքեք: Չե՞ք կարող լայքել` հարևանի դուռը թակեք: Պետական աշխատո՞ղ եք՝ թալանի մասին ինֆո դուրս տվեք, մի ստորագրեք փաստաթղթեր, արձակուրդ գնացեք: Մի սպասեք փրկչին: Որտեղ կարաք վնաս տալ սրանց` տվեք: Ու հիշեք, որ Նիկոլի գլխավոր առաջադրանքը լեգիտիմ լինելու պատրանքը ստեղծելն է: