▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ թեթև ապրեք էլի, ինչերի՞ հետևից եք ընկել. Լուսինե Բադալյան

Եկեք քիչ մը փիլիսոփայենք:

Երբ փոքր էի, հավատում էի, որ, եթե այսօր վատ օր էր, ուրեմն վաղը լավ օր է լինելու  և հակառակը: Հետո, երբ մեծացա , հասկացա, որ այդպես չի. եթե այսօր վատ օր է, վաղը կարող է ավելի վատ լինել և՝ հակառակը … բայց միևնույն է ՝ մի քանի օրից լավ է լինելու (ես անուղղելի լավատես եմ) : Հիմա էլի մեկ-մեկ կարդում եմ, լսում եմ, տեսնում եմ, զգում եմ և հոգնում եմ, ջղայնանում եմ , հիասթափվում եմ , բայց , երբ հիշում եմ, որ ամիսներ առաջ այլ հարթությունից նայում էի բոլոր երևույթներին , որոնք նյարդայնացնում էին ու մտածում էի՝ իրականում ինչ երջանիկ է մարդը, որ կարող է մանր խնդիրներից ողբերգություն սարքել .. ու անընդհատ աղոթում էի ՝ խնդրելով, որ ինձ վերադառնա իմ նախկին կյանքը՝ իր բոլոր տանելի ու անտանելի խնդիրներով և՝ ոչինչ ավելի … հիմա վերադարձրել ա  և՝ Փառք Աստծո  հենց սկսում եմ նյարդայնանալ ,անմիջապես հիշում եմ խնդրանքս ,գոհունակությամբ ժպտում եմ ու անցնում առաջ: Ասածս ինչ է ?

1. երբեք մի մոռացեք, թե ծանր պահին ինչ եք խնդրել Կյանքից կամ խոստացել

2. մի վախեցեք ավելի համարձակ լինել ձեր ցանկություններում, բայց միշտ հիշեք, որ դրանք կարող են իրականանալ:

և 3-րդ – այ մարդ մի քիչ թեթև ապրեք էլի , ինչերի հետևից եք ընկել:

 

Լուսինե Բադալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее