Դերասանուհի Անի Խաչիկյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տրված իր հարցազրույցին, որը վերաբերում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Պետք է ուղղում մտցնեմ... տուն եկա, տեսա ու հասկացա, որ մի քիչ տաքացած էի խոսում... ամոթը բոլորին չէր վերաբերվում, բնականաբար, նախ և մենք չենք հրահրում. հորդորում ենք, իրազեկում ենք, տեղեկացնում (հրահրելն այլ գործածման բառ է)... մեկ էլ, լրագրող ջան, կներես, որ խոսքդ ընդհատում էի ու անընդհատ կիսատ թողնում... ՄԻԱՑԵ՜՜՜՜՜Ք...»: