Boomnews.am-ը գրում է. Աշոտ Տեր-Մաթևոսյանի ու Սոֆյա Պողոսյանի հարաբերություններին ու սիրավեպին հետևում ենք արդեն գրեթե մեկ տարի։ Նրանց միասին տեսել ենք թե սերիալներում ու ֆիլմերում, թե իրական կյանքում։
Բայց ամեն անգամ նոր լուսանկարներից հետո նրանք հերքում էին ամեն ինչ։ Իսկ պապարացիների կողմից հրապարակված նրանց կրքոտ համբույրի տեսարանից հետո Աշոտն անգամ խոստացավ պատժել մեղավորներին։
Իսկ երեկ արդեն լուրեր տարածվեցին, որ Աշոտ Տեր-Մաթևոսյանը ու Սոֆյա Պողոսյանը նշանադրվել են։
Տարածված լուրերի մասին էլ Սոֆիան ասել է, որ քանի պաշտոնական հայտարարություն չկա, նշանակում է, որ ոչ մի բան չկա, երբ կամ ես, կամ Աշոտը հայտարարություն տարածենք այդ ժամանակ էլ կբացենք բոլոր փակագծերրը: Այնպիսի տպավորություն է, որ երկու հասուն մարդիկ իրենց դրել են 18 տարեկանի տեղ ու ուզում են ամեն ձև իրենց լուրջ ու մեծավարի հարաբերությունները հասարակության համար դարձնեն ղժժալու, քննարկելու ու քննադատելու առարկա: Չի կարելի այդպես, մի քիչ հասուն պահեք ձեզ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում