▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ չափազանցված կլինի, եթե ասեմ, որ անձնական կյանք չունեմ. Գայա Արզումանյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Օրերս երգչուհի Գայա Արզումանյանն իր հանդիսատեսին հանձնեց «Ամեն ինչ կամ ոչինչ» տեսահոլովակը: Երգչուհին երգում ասես ինքն իր մասին պատմի, նա ունի ճանաչում, սեր, բայց անձնական կյանքում դատարկություն է: Կայքի հետ զրույցում Գայան խոսել է տեսահոլովակում ներկայացված հերոսուհու և իր նմանությունների մասին:

«Ի սկզբանե այս երգի խոսքերը մտածված էր մեր կողմից, որի մասին պատմեցինք Ավետ Բարսեղյանին, որից հետո նա մեզ ներկայացրեց մի փոքրիկ պատմություն մեկ մարմնում երկու կանանց պայքարի մասին: Պատմությունն առաջին անգամ ընթերցելուց հետո, այն անմիջապես ասոցացրի ինձ հետ. Այո, սա իմ պատմությունն է»,- նշել է Գայան:

Հարցին, թե երգի խոսքերին համապատասխան, ինքն էլ անձնական կյանք չունի՞, պատասխանել է.

«Մի քիչ չափազանցված կլինի, եթե ասեմ, որ անձնական կյանք ու երջանկություն չունեմ, քանի որ կողքիս ունեմ լավ ընկերներ ու հարազատ մարդիկ, եւ դեռ այսքանով բավարարվում եմ»:

Խոսելով տեսահոլովակի մասին` երգչուհին նկատել է, որ հենց այդպիսի տեսահոլովակ էլ պատկերացրել են.

«Տեսահոլովակի գաղափարը կար, երբ երգը ստեղծման ճանապարհին էր: Տեսահոլովակը հենց այսպիսի սյուժետային զարգացում պետք է ունենար, քանի որ երգն այլ բան չէր թելադրում: Տեսահոլովակիս իրականացման համար վստահեցի իմ շատ սիրելի Հրանտ Մովսիսյանին: Մի քանի խնդիրներ ունեինք մեր առջեւ դրված, որոնք, կարծում եմ, կարելի է լուծված համարել»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее