▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի օր առաջ Նիցցայում էի. Անատի Սաքանյան

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է.

«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանը երեկ է վերադարձել եվրոպական հանգստից և BlogNews-ին պատմել է տպավորությունների մասին։ Անատին եղել է Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի մի շարք քաղաքներում։

«Այս ընթացքում եղել եմ Փարիզում, Մոնակոյում, Մարսելում, Նիցցայում,  Կաննում,  Իբիցայում և այլ քաղաքներում։ Առաջին անգամ էի այնտեղ։ Շատ լավ անցավ, շատ լավ հանգիստ վայելեցի։ Ցերեկները ծովափին էի անցկացնում, երեկոները հանգստի ակտիվ տարբերակ էի նախընտրում»,- ասաց նա ու հավելեց, որ մեկ ամսով էր մեկնել Եվրոպա։ Դերասանուհին մենակ էր մեկնել հանգիստի, սակայն մենակ մնալու առիթ միայն մեկ օր է ունեցել, քանի որ իրեն են միացել ընկերներն ու բարեկամները։

«Ամենից շատ Մոնակոն եմ հավանել։ Կարծես այլ աշխարհում լինեի, շատ տպավորիչ էր»,- ասաց նա ու հավելեց, որ այս ընթացքում Նիցցայում էլ է եղել։ «Մի քանի օր առաջ հենց Նիցցայում էի, հենց Անգլիական ափին, քանի որ իմ ամենասիրած վայրն էր։ Բախտս բերեց, որ այդ իրադարձությունների ժամանակ արդեն այնտեղ չէի,- ասաց դերասանուհն ու հավելեց, որ երեկ է վերադարձել Հայաստան։ -Ոչ ոք չգիտեր, որ արդեն եկել եմ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր եմ ստացել, մարդիկ անհանգստանում էին՝ մտածելով, թե դեռ այնտեղ եմ»։

Անատին հայտնեց, որ Հունաստան էլ է մեկնել, քանի որ վերադառնալուց առաջ ազատ ժամանակ է ունեցել. «Նոր երկիր գնալիս առաջին հերթին գնում եմ տեսարժան վայրերը, թանգարնները։ Հետո արդեն հետաքրքր է խոհանոցը։ Օրինակ՝ հունաստանում օգտվեցի առիթից և փորձեցի հունական զեյթունը, քանի որ զեյթունի մեծ սիրահար եմ, իսկապես շատ համեղ էր»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее