▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի ամսում ցույց կտանք, որ ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան ընտրություններին ստացված ձայները

Նախընտրական արշավը կարճ էր, մենք պարզապես չհասցրեցինք: Այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ իրենց կողմը գրավել երկմտողներին: Նրա խոսքով՝ այն մեդիառեսուրսները,որոնց հետ իրենք համագործակցում էին, չէին ընդգրկում Հայաստանը, այլ միայն Երեւանը:

/filemanager/uploads/Qocharyan_Robert.jpg

Գյուղական հատվածի հետ մենք գրեթե չէինք աշխատում, դա երեւում է ընտրությունների արդյունքներից: «Մենք հիմա դարձել ենք խորհրդարանական ուժ, ի հայտ է եկել ամբողջ բնակչության, այդ թվում՝ գյուղական համայնքների հետ շփման այդ գործիքակազմը: Համոզված եմ, որ մենք արագորեն շատ ավելի շատ համակիրներ ձեռք կբերենք, քան կար այս ընտրություններում էր: Այն, թե ինչ հավատով եւ էներգիայով աջակցեցին մեզ մեր համախոհները, ոչ մի այլ ուժ չուներ: Զգալի աճի միտում կա: Կարծում եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի, մի քանի ամսում ցույց կտանք, որ ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան այն թվերը, որոնք մենք ստացանք այս ընտրությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունենում դաշինքի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի, Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее