Դիտեք նաև՝
Tert.am-ը գրում է.
Դերասանուհի Տաթև Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում վրդովված գրառում էր կատարել. «Կխնդրեմ այլևս շատ հարց չտալ իմ ու Դիանա Մարտիրոսյանի հարաբերություններից: Ես արել եմ իմ աշխատանքը, Դիանան իրանը և որևէ վեճ մեր մեջ չի եղել երբևէ: Իմ գրած տեքստերը կապ չունեն նրա հետ ու փոխադարձ Դիանայինը ինձ հետ՝ վստահ եմ ասում շատ: Ավելի մանրամասն բացատրություն գրելու իմաստ չեմ գտնում, ժամանակն էլ: Մնացեք խաղաղությամբ ու մի փորձեք մութ սենյակում սև կատուներ փնտրել, առավել ևս, որ դրանք չկան»: Կայքը կապ հաստատեց դերասանուհու հետ պարզելու, թե ինչի մասին է խոսքը:
Տաթևը նշեց, որ խոսքը վերջերս մեծ էկրաններ բարձրացած «Երկրաշարժ» ֆիլմի մասին է, որտեղ դերասանուհին մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին, որը երկրաշարժի ժամանակ մնում է փլատակների տակ: Ֆիլմի մասին իր տեսակետն է հայտնել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը:
«Ես և Դիանան միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Դիանայի բացասական կարծիք ոչ թե ինձ է վերաբերվում, այլ ֆիլմին: Ես իմ մասնագիտական գործն եմ արել, ինքն էլ իր: Մեր հարաբերությունների մեջ թող չփորձեն գտնել այն սև կատուն, որովհետև իրականում չկա որևէ բան կապված նրա և իմ հարաբերությունների մեջ: Դա զուտ նրա մասնագիտությունն է և մարդը որոշել է ներկայացնել»,-ասաց Տաթևը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում