Armlur.am-ը գրում է. որ զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ, ով պատմել է, որ պատրաստվում է նկարահանվել 12 մասից բաղկացած սերիալում, որը հայ-ռուսական համագործակցության արդյունք է: Ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է:
«Ես լինելու եմ սերիաներից մեկի գլխավոր հերոսը, խաղալու եմ բացասական դեր: Արշալույսն առաջարկեց նկարահանվել ու ասաց` բայց մի քիչ «վատ» դեր է, ասացի` ոչինչ, ավելի լավ, իմ մասնագիտությունն էլ այնպիսին է, որ մի օր «վատ» տղա եմ խաղում, մի օր` համասեռամոլ, մի օր էլ` «սիմպատիչնի» տղա: Ես սիրում եմ ինքս ինձ փորձությունների ենթարկել»,- նշել է դերասանը:
Բացի այս Ռաֆայելը պատրաստվում է նկարահանվել նաեւ մի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որը պետք է ներկայացվի Կաննի կինոփառատոնում.
«12 րոպեանոց այդ ֆիլմի գլխավոր հերոսին ես եմ մարմնավորելու: Դա համր ֆիլմ է, իմ դերը խաղարկային է: Սպասում եմ նկարահանումների մեկնարկին»,- մանրամասնել է դերասանը` հավելելով, որ մեկ ուրիշ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հրավեր էլ ունի, բայց արդեն ամռանը:
Առաջիկայում Ռաֆայելի գործունեությունը բուռն է լինելու նաեւ թատրոնում: Նրա մասնակցությամբ «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումը կներկայացվի եվրոպացի հանդիսատեսի դատին: Հյուրախաղեր սպասվում են նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնի հետ համագործակցության արդյունքում. «Խոստովանություն» ներկայացումով սպասվում է շրջագայություն ԱՄՆ-ում: Կայքի այն հարցին, թե արդյոք իր դերասանական գործունեության ընթացքում Ռաֆայելին հաջողվու՞մ է կատակերգականից զատ հանդես գալ նաեւ այլ ժանրերում, վերջինս պատասխանել է.
«Երբ ինձ առաջարկվեց հանդես գալ, օրինակ, «Ամնեզիա» ներկայացման մեջ, ես վախեցա, քանի որ նախկինում ինքս ինձ մշտապես փորձել էի միայն կատակերգական կերպարներում: Բայց հետո ինքս իմ առջեւ հարց դրեցի` արդյո՞ք մասնագիտությունս սխալ չեմ ընտրել, պետք է փորձեի ինձ այլ ժանրում եւ ես որոշեցի այդ փորձությունն էլ հաղթահարել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում