▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի կրակեք երեխաներին... Ներիր, փոքրիկ, ներիր, որ չկարողացանք պահպանել քեզ...

Մի լույս էիր, բալես, մեր բոլորի հույսն էիր, սպասում էինք չար հեքիաթի բարի ավարտին, հուսով էինք, որ դու մնում ես որպես շարունակություն, որ դու մնում ես որպես պատասխանատվություն, որպես դատ ու դատավոր...

Հիմա մեր բեռն ավելի ծանրացավ..
Հիմա դատն ու դատավորը մնացինք մենք..
Հիմա ցավն ավելի դաժան է..
Հիմա քեզ ենք տեսնելու ամեն երեխայի մեջ...

Ներիր, փոքրիկ, ներիր, որ չկարողացանք պահպանել քեզ...

Մարգարիտ Եսայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее