▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի գաղտնիք բացեմ, գուցե շատերը չգիտեն կամ մոռացել են․ Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը տելեգրամյան ալիքում գրում է․

Հանրապետական ստադիոնի խոտածածկի թեման թափ է հավաքում

1.Այո, ընդունված պրակտիկա է մեծ արտիստների համերգները հյուրընկալել ստադիոններում, քանի որ վաղուց համաշխարհային մակարդակի ստադիոնները դուրս են եկել ֆուտբոլային պրիզմայից։ Մարդիկ ստադիոնը սրաքելուց ձևեր են գտել խոտը չվնասելու, վնասվելու դեպքում շատ չնչին վնասվելու համար։ Մի տեղ խոտածածկը իջնում է ներքև, վեր է բարձրանում հատուկ հարթակ, մի տեղ այդ հարթակը բերում փռում են ու փռում են այնպես, որ հետո վրան կանգնելուց խոտը չվնասվի։ Այո, վնասվում է, բայց հետո դա արագ վերականգնել է լինում….զարգացած երկրներում։

2.Մենք բնավ զարգացած երկիր չենք ֆուտբոլային տեսանկյունից։ Մենք ունենք-չունենք մի Հանրապետական ունենք։ Ինչպե՞ս հղիացավ միտքը, որ ՋԼ-ի համերգը պետք է անցկացվի Հանրապետական ստադիոնում հուլիսի վերջին, երբ հայտնի էր, որ օգոստոսին մեր ակումբները ԵԼ/ԿԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղեր են խաղալու, սեպտեմբերին էլ հավաքականն է խաղալու։ Հրազդան ստադիոնը շահագործվում է միայն համերգների համար, ինչու՞ չեղավ այնտեղ։ Ընկերներ, եթե կազմակերպում եք, ուրեմն այնպես արեք, որ խոտածածկը նման տեսք չունենա։ Սա աղմուկ է ոչ մի բանից, որովհետև խաղերը դեռ չեն եղել ու ՀՖՖ-ն դեռ ժամանակ ունի այն վերականգնելու համար։


3.Բայց չէ՞ որ միայն Պորտուգալիան չէ խնդիրը։ Չէ՞ որ Հանրապետական ստադիոնում միայն Հայաստանի հավաքականը չի խաղում։ Արարատ-Վան խաղը, ինչպես իմացա, հետաձգվել է, Արարատ-Արմենիան էլ չի խաղալու Սպարտայի հետ Հանրապետականում։
Փոշոտ նստարանների մասին։ Բողոքողները իհարկե տեղ ունեն բողոքելու։ Լուրջ գումար են ծախսել, պարտք են արել, վարկ են վերցրել որ գան ՋԼ-ի համերգին ու մեկ էլ հանկարծ «նստարանները կեղտոտ» են։

Մի գաղտնիք բացեմ, գուցե շատերը չգիտեն կամ մոռացել են։ «Հանրապետականի աթոռները կեղտոտ են» եզրույթը շատ հին է, մաշել է նույնիսկ, բայց դրանով զբաղվող չկա, որովհետև բողոքող չկա։ ՉԼ-ի համերգի եկածներն ե՞ն։ Ոչինչ, մեկ է Հանրապետականում էլ առաջիկայում դժվար համերգ լինի, իսկ այդ նույն բողոքողների 70 տոկոսից ավելին կյանքում Հանրապետական ստադիոն չի գա, որ աջակցի մեր հավաքականին ու ակումբներին եվրագավաթներում։ Բայց դա ուրիշ թեմա է, չեմ ծավալվելու այդքան։

Այսպիսով ի՞նչ ունենք

Մեռած խոտ Հանրապետականում, որը դժվար հասցնեն վերականգնել

Փոշոտ նստարաններ, որոնք դժվար սրբվեն

Թքածական վերաբերմունք հայ ֆուտբոլասերի ու հայկական ֆուտբոլի նկատմամբ։ Կարևորը թոզ փչելն է, որ ՋԼ-ի համերգից մենք 10 մլն դոլար եկամուտ ենք գեներացրել, իսկ Ազգային ստադիոնի մակետը (եթե այն կա) փոշոտ դրած է ՀՖՖ ինչ-որ փակ սենյակներից մեկում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее