Արժեհամակարգ՝ կառուցված մասնակցային մշակույթի, վստահության և հոգատարության վրա։ Գաղափար, որի հիմքում այնքան աննշան թվացող մեկ դրամն է։ Իսկ ինչպե՞ս կարող է մեկ դրամը փոխել կյանքեր։
Հինգ տարի առաջ հենց այս հարցի պատասխանը գտնելու ակնկալիքով մեր երկրի առաջատար երկու ֆինանսական ընկերությունները՝ Իդրամն ու IDBank-ը, մեկնարկեցին «Մի դրամի ուժը» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը։
Ծրագրի հոբելյանի առիթով նախաձեռնության սոցիալական ազդեցությունն ու հասարակության ներգրավվածության աստիճանը գնահատելու համար «Մի դրամի ուժի» թիմը շահառու հիմնադրամների շրջանում իրականացրեց հարցում, որի արդյունքները ոչ միայն ոգևորիչ ու ներշնչող են, այն նաև ուղենիշային։
««Մի դրամի ուժը» էական դեր է խաղում ԿՍՊ գաղափարի զարգացման, առաջխաղացման և տարածման գործում՝ միաժամանակ ընդգծելով հասարակության համախմբված ուժը սոցիալական ու համայնքային խնդիրների լուծման գործում։ Այն ոչ միայն մոտիվացնում է, այլև հայրենանպաստ օրինակ է հասարակական աջակցության և մասնակցության ոլորտում», - Նաիրի Մելքոմ Մելքոնյան, «Իմփաքթ Հաբ Երևան» ՀԿ։
««Մի դրամի ուժը» ոչ միայն ֆինանսական աջակցություն է ապահովում կարևոր նպատակների համար, այլև ձևավորում է նվիրատվության և փոխօգնության մշակույթ մեր հասարակության մեջ», - Իրինա Փահլեվանյան, «4090» ԲՀ։
««Մի դրամի ուժը» մեծ ազդեցություն ունի բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների համար՝ այդ թվում «Զինվորի տան»։ Այն նաև դրական ազդեցություն ունի հանրության վրա, քանի որ մարդիկ իրենց ավելի պիտանի են զգում՝ հասկանալով, որ մի մասնիկն են կազմում և ունեն իրենց ներդրումը բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացման գործում», - Սաթեն Միքայելյան, «Զինվորի տուն» ԲՀ։
««Մի դրամի ուժը» նախաձեռնությունը առաջիններից է եղել բանկային ոլորտում, որ պարզ թվացող մեկ դրամով փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում և հաճախորդներին բարեգործության գաղափարին ավելի մոտ է բերել», - Հասմիկ Սարգսյան, «Հայաստանի մանուկեր» ԲՀ։
«Մեծ գաղափար ու էմոցիա պարունակող ծրագիր է ու հայաստանյան իրականության մեջ լավագույն միասնության օրինակը», - Վաչե Վարդանյան, «Հայորդի» ԲՀ։
«Մի դրամի ուժը» բավականին մեծ ազդեցություն է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հմինադրամի գործունեության ընթացքում: Երկու անգամ եղել ենք շահառու և արդյունքում քաղցկեղի դեմ պայքարող բազմաթիվ երեխաներ հնարավորություն են ունեցել ստանալ Հայաստանում առկա լավագույն խնամքը և բուժումն ամբողջովին անվճար՝ ընտանիքների համար: Կարծում եմ, շատ հաջողված ծրագիր է բոլոր առումներով», - Էսթեր Դեմիրճյան, Սիթի օֆ Սմայլ» ԲՀ։
«Կարևոր է հատկապես այն գիտակցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը բարելավելուն ուղղված մեր ծրագրերում մենք մենակ չենք և կան ընկերություններ՝ ի դեմս Իդրամի և IDBank-ի, ովքեր անտարբեր չեն սոցիալական խնդիրների նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ միասին շատ խոչընդոտներ կհաղթահարենք, շնորհակալ ենք համագործակցության համար», - Անի Հակոբյան, «ՔայլՏեք» ՓԲԸ։
««Մի դրամի ուժ-ի հետ համագործակցությունը հետաքրքիր փորձառության ճանապարհ էր, որտեղ միասին ներդրում ունեցանք Հայաստանի բոլոր մարզերից երիտասարդների կյանքի բեկման վրա, իսկ մեր շատ գաղափարակից ընկերներ համոզվեցին, որ Մի դրամն ուժ և ազդեցություն ունի», - Ստելլա Ավետիքյան, «Հզոր միտք» ՀԿ։
Այսօր «Մի դրամի ուժը» արդեն վեր է զուտ գումար լինելու գաղափարից․ այն դարձել է մշակույթ, արժեք, միասնության հարթակ։ Հինգ տարում այս ծրագիրն ապացուցել է՝ հասարակության ցանկացած անդամ կարող է մաս կազմել մեծ փոփոխության ու դրա համար նույնիսկ մեկ դրամ հարկավոր չէ։ Ընդամենը բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ