▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի բան կա, որի մեջ հնարավոր չէ մեզ մեղադրել. էդ դավաճանությունն է». Փաշինյան

«Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացն առաջին վայրկյանից մինչև հեղափոխությունը, չի արտահայտել մեր ժողովրդի ներքին ցանկությունները, մտածումները, ձգտումները: Էսօր ասում են՝ ինչո՞ւ 2018-ին էդ բանակցային բովանդակությունը չվերցրիք ու չտարաք առաջ: Մի պարզ պատճառով՝ 2018-ին էն բանակցային բովանդակությունը որ եղել է, եղել է Արցախը փուլային եղանակով Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ»,- Արագածոտնի մարզի Ուջան համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:

«Կանգնել ենք ու մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև ամենավերջին վայրկյանը: Մենք պատերազմը դադարեցրել ենք էն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Մենք այլևս հեռանկար չտեսանք, և խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը փրկել, շրջափակման վտանգից ազատել»,- շարունակել է նա: Փաշինյանի խոսքով՝ շատերն այսօր իրեն մեղադրում են դավաճանության մեջ. «Իսկ ինչո՞ւմ է արտահայտվել դավաճանությունը: Մենք կանգնել ենք էնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել ու մենք որոշում ենք կայացրել էն ժամանակ, երբ պետք էր կայացնել, հակառակը կլիներ ավելի մեծ աղետ... Մեզ շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մի բան կա, որի մեջ հնարավոր չէ մեղադրել՝ էդ դավաճանությունն է»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее