▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բան է կատարվում մեր ՊՆ ու ՊԲ աշխատակիցների հետ, որը վատ հետևանքների կարող է բերել

Մի բան է կատարվում մեր ՊՆ ու ՊԲ աշխատակիցների հետ, որը վատ հետևանքների կարող է բերել: Արդեն քանի տարի է մենք փորձում էինք բանակը ավելի հասանելի դարձնենք ժողովրդի համար, բանակում հիմա էլ չկան շատ ու շատ արատավոր երևույթներ հենց այդ պատճառով: Հիմա ցանկացած մարդ տեղեկություն ունի բանակում կատարվող ամեն քայլի մասին /գրեթե ամեն քայլի/: Որոշ ժամանակ առաջ բանակը փակ կառույց էր, ինչ լինում էր զորամասերում ու նախարարության շենքում , մնում էր նույն զորամասի ու նախարարության պատերի ներսում: Սա ևս իր լավ կողմերը ուներ:

Ընդհանրապես երկու դեպքն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը, բայց՝ եթե մենք հիմա ընտրել ենք բանակի ավելի հասանելի տարբերակը, ապա պետք է պատրաստ լինեն ՊՆ ու ՊԲ աշխատակիցները ցանկացած տեղեկության դեմ պայքարելու: Եթե տեղեկությունը հայտնվում է ժողովրդի մեջ՝ համացանցի, հեռուստատեսության կամ այլ ճանապարհով, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու այդ տեղեկությանը պատասխան տրվի՝ անկախ նրանից լավ բան է , թե վատ: Բայց մենք հիմա կանգնած ենք մի խնդրի առջև՝ տեղեկությունը հայտնվում է, տարածվում է, ամեն մեկը իր գիտելիքների չափով ճիշտ ու սխալ է որոշում, նոր այդ ամենից հետո ՊՆ կամ ՊԲ աշխատակիցները կամ պատասխանում են կամ ավելի են խճճում այդ տեղեկությունը:

Կամ եկեք վերադառնանաք այն փակ բանակին, որը նախկինում էր, կամ այնպես անենք, որ ինչ-որ տեղեկությունների հիման վրա ազգի մի մասը չսկսի լարվել բանակի դեմ: Երկրի քաղաքացին , եթե սկսում է լարվել երկրի պաշտպանության դեմ, ապա այդ երկրի վերջը շատ մոտիկ է: Չէ որ պաշտպանության մի մասն էլ կազմում է հենց այդ քաղքացին, որը պետք եկած տեղը պետք է զենք վերցնի ու գնա կռիվ:

Հ.Գ. ու մի խնդիր էլ՝ ամեն հարց չէ , որ պարզաբանում ստանալու համար պետք է դիմենք ՀՀ ՊՆ-ին, շատ դեպքեր լինում են հենց Արցախի ՊԲ-ում ու առաջին պատասխանը պետք է հենց իրենք տան: ՀՀ ՊՆ-ն հանդիսանում է Արցախի ժողովրդի և բանակի անվտանգության երաշխավորը, բայց Արցախը ունի շատ գրագետ բանակի հրամանատար , ով կարող է շատ հարցերի պատասխան անձամբ տալ:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее