▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհերը՝ Լուսինե Պողոսյանի հետ համատեղ նոր աշխատանքի և 2016-ի ամենամեծ անակնկալի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Տոնական օրերին երգիչ Մհերն իր ֆեյսբուքյան էջում երգչուհի Լուսինե Պողոսյանի բնակարանից լուսանկար էր հրպարակել՝ հետևյալ մակագրությամբ. «Ուղիղ մեկ տարի առաջ Լուսինե Պողոսյանի տանը ծնվեց «Մեղավոր, թե անմեղ» զուգերգի գաղափարը, իսկ նոր տանը կրկին նոր գաղափարներ կարող են ծնվել: Շնորհավոր»:

Երգչից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք այդ գրառումը Լուսինե Պողոսյանի հետ կրկին համատեղ աշխատանքի ակնարկ էր, որին ի պատասխան Մհերը նշեց. «Ինչպես իմ գրառման մեջ էի նշել, իմ ու Լուսինեի զուգերգի գաղափարը մեկ տարի առաջ ծնվեց, որը կյանքի կոչելով՝ մեզ հաջողություն բերեց: Իսկ այս տարի տոնական օրերին Լուսինեի տանը հավաքվեցին ու մտածեցինք, որ գուցե ապագայում մեկ աշխատանք էլ միասին ունենանք, բայց այս պահին դա ուղղակի միտք է, դեռևս ոչ մի կոնկրետ քայլեր չկան այդ ուղղությամբ, քանի որ դեռ ավելի շատ ուզում ենք տարածել մեր առաջին դուետը: Լուսինեի հետ հետագայում կծնվի արդյոք ևս մեկ աշխատանք, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:

Մեզ հետ զրույցում Մհերը հայտնեց, որ իր երկրպագուներին շատ մեծ անակնկալ է սպասվում 2016-ի առաջին կեսին. «Հավանաբար գարնանը տեղի կունենա իմ սպասված մենահամերգը, որը հուսամ կանցնի իմ պատկերացումներին համապատասխան կերպով»,- պատմեց Մհերն, ով առայժմ վայելում է տոնական օրերը:  «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Նոր տարին դիմավորեցի տանը՝ տատիկիս, մորաքրոջս և բարեկամներիս հետ, որից հետո հենց գիշերը հյուր գնացի հարազատներիս, իսկ ավելի ուշ արդեն իմ երգերով ուրախացրի հանդիսատեսիս»,- հավելեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее