Երգիչ Մհեր Մեսրոպյանը, իսկ «Նոր ալիք» մրցույթից հետո MGER ARMENIA բեմական մականունը պատվով ընդունած երգիչը, 6 տարվա դադարից հետո կրկին հայ հանդիսատեսին հանդես կգա մենահամերգով: Սակայն, եթե առաջին մենահամերգին երգիչն իր հանիդսատեսին ներկայացավ Առնո Բաբաջանյանի երգացանկով, ապա այս անգամ ծրագրում այս վեցը տարիներին իր համար գրված երգերն են հնչելու: Ինչպես երգիչը տեղեկացրեց համերգի ընթացքում կհնչեն հանդիսատեսին ծանոթ ու անծանոթ երգեր, նաեւ անակնկալներ զուգերգերի տեսքով: Սակայն, մինչ համերգը չբացեց փակագծերը՝ հանդիաատեսը թող անակնկալը վայելի հենց համերգի օրը:
Ինչեւէ հունիսի 16- ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մհերն իր հանդիսատեսին խոստանում է յուրահատուկ համերգ՝ յուրահատուկ խոստովանությամբ, քանի որ այն կրում է «Ты моя невеста» խորագիրը:
Ի դեպ, երգիչը մենահամերգի օրը հանդիսատեսին ձեռնունայն չի թողնի, քանի որ այդ օրը կթողարկվի «Ты моя невеста» մենահամերգի խորագիրը կրող ձայնասկավառակի շնորհանդեսը, որը հանդիսատեսը կարող է ձեռք բերել համերգասրահի ֆոյեում: Իսկ մինչ մենահամերգը համացանցում հասանելի կլինի «Ты моя невеста» տեսահոլովակը:
Ուշագրավ է այն, որ հայկական իրականության մեջ առաջին անգամ երգիչն իր մենահամերգին երկրի առաջին դեմքերին՝ ՀՀ նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Պաշտպանության նախարարին, ՀՀ մշակույթի նախարարին եւ Երեւանի քաղաքապետին հրավիրել է համացանցի միջոցով: Ճիշտ է Մհերը տեղյակ չէ, թե համացանցային հրավերն ինչպես է ընդունվել պաշտոնական այրերի կողմից, բայց դրան զուգահեռ ինքն անձամբ է հրավիրատոմսերը թողել նրանց նստավայրերում. «Հուսով եմ հրավերներս ընդունված կլինեն, քանի որ անկեղծ եմ բոլորին հրավիրել: Ինձ համար մեծ պատիվ կլինի, եւ շատ կուզենամ իրենց տեսնել իմ մենահամերգին»,- եզրափակեց երգիչը: