▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Սեդրակյանը տունը քնած ա ու չի հեռանալու երկրից. ինքն իրա երկիրը սիրող մարդ ա

Երեկ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը վաճառում է Հայաստանում կարողությունները և պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ:

Անձամբ Մհեր Սեդրակյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Նրա օգնական Սերգեյը, սակայն, Aysor.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով, որ իր ղեկավարը չի պատրաստվում հեռանալ երկրից, քանի որ «շատ ա սիրում իր ա երկիրը»:

«Ըտենց բան չկա, ինքը տունը քնած ա ու էդ քայլին գնալու մտադրություն էլ չունի: Ով ինչ հասնի, գրում ա: Խի՞ իրա երկրից գնա, ինքն իրա երկիրը սիրող մարդ ա: Ով, ինչ մոգոնում, գրում ա: Ինքը իրա երկիրը շատ ա սիրում, եթե կուզեք, ժողովրդի հետ հարցազրույց արեք, կտեսնեք, որ ժողովուրդն էլ իրան ա սիրում», - ասաց Սերգեյը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее