▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան». անալիզի պատասխանները մոտավոր են գրվել

«Փաստ» թերթը գրում է, որ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել:

«Սխալ ախտորոշում է եղել, տնօրենը մեզ հրահանգել է դիմում գրել եւ գործից դուրս գալ: Մի քանի հոգու անփույթ աշխատանքի պատճառով մենք առանց աշխատանք ենք մնում՝ ամենուր թանկացումներ են եւ գործազրկություն»,– վրդովվեց մեր աղբյուրը:

Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար լրատվամիջոցը կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրենի հետ:

«Աշխատանքից հեռացման հարցը լսելուն պես արձագանքեց. «Ինչի՞, տնօրենն աննորմա՞լ է, որ ամբողջ լաբորատորիայի աշխատակիցներին գործից ազատի»:

Նրա խոսքով՝ մարդն ինչպես կվերաբերվի այն փաստին, որ անալիզի պատասխանները մոտավոր գրվեն:

«8 ամիս է՝ ես այդ մասին նրանց անընդհատ զգուշացրել եմ, որ նման բան չանեն: Ես զգացել եմ, որ պատասխանները սխալ են»,– ասաց նա:

Նունե Ավանեսյանը 8 ամիս է՝ բժշկական հաստատություն է ղեկավարում: Համոզվելու համար, որ աշխատակիցները անալիզի պատասխանները ճի՞շտ են հայտնում, փորձ է կատարել:

«Իմ երկու երակները կապտած են: Իմ ձեռքից արյուն եմ տվել տարբեր մարդկանց անուններով: Նույն արյունը չէր կարող տարբեր մարդկանց անուններով տարբեր պատասխաններ ունենալ: Եվ վերջապես, մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել եւ ստացել մեզի պատասխան, դա ճի՞շտ է»,- հարց բարձրացրեց տնօրենը:

Նա հավաստիացրեց, որ բուժաշխատողներին չի հրահանգել հեռացման դիմում գրել: Տնօրենի պնդմամբ՝ աշխատակիցները հասկացել են իրենց սխալը եւ աշխատանքից հեռանալու որոշում կայացրել:

«Ես ասել եմ՝ դուք չեք կարողանում աշխատել»,- նշեց նա:

Մոտ 8 աշխատող սեփական կամքով ազատման դիմում է գրել: Կան մարդիկ, որոնք ծանուցումներ են ստացել: Լաբորատորիան այստեղ 15-16 աշխատող ունի»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06.02.18թ. համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее