Վերջերս Երևանում բացվեց InShape յուրօրինակ ֆիթնես ստուդիոների ցանցը, որի առաջին մասնաճյուղը Կիևյան 13 հասցեում է և նախատեսված է կանանց համար։ Բրենդի հիմնադիրն ու տնօրենը Մարինա Անդրեասյանն է, ով 8 տարի եղել է Հայաստանի առաջատար ֆիթնես ակումբի կոմերցիոն տնօրենը։
Ո՞րն է InShape -ի յուրահատկությունը, ինչպե՞ս է հաջողվել հիմնադրումից կարճ ժամանակ անց ունենալ մեծ թվով հաճախորդներ և սիրվել նրանց կողմից ։
-Վաղուց միտք ունեի որակյալ ֆիթնեսը դարձնել հասանելի, քանի որ Երևանի լավ ֆիթնես ասկումբներում գործում են տարեկան աբոնեմենտներ և բարձր գներ, որոնք ոչ բոլորին են հասանելի։ Ես կապերի մեծ շրջանակ ունեմ ֆիթնես ոլորտում, գիտեմ՝ որն է ճիշտը, լավը, որակյալը, այդ պատճառով էլ ինձ հեշտ էր հիմնել այս կոնցեպտով ֆիթնես ստուդիոների ցանց, որտեղ մարդիկ կարող են ստանալ որակյալ մարզումներ լավ գնով։ InShape ստուդիոն պրակտիկ և զբաղված կանանց համար է, ովքեր ցանկանում են քիչ ժամանակ և քիչ գումար տրամադրելով՝ ստանալ արագ արդյունք։
-Ի՞ նչ կոնցեպտ է ընկած այս բրենդի հիմքում ։
-InShape-ի հիմքում մի գաղափար է՝ որակյալ մարզումներ լավ գնով և պայմաններով։ Ամենակարևորը՝ այստեղ կանայք ազատ են, չեն մտածում՝ ինչ տեսք ունեն, այդ պահին քանի կգ են կշռում, ինչպես են հագնված, եկել են արդյունքների հասնելու և դա նրանց հեշտությամբ հաջողվում է՝ մարզումներին գրագետ մոտեցման շնորհիվ: Այս նախագիծն այնքան է հաջողվել, որ նախատեսում ենք ևս մի քանի մասնաճյուղեր բացել քաղաքի տարբեր մասերում։
-Ի՞նչ ծառայություններ են մատուցվում InShape ֆիթնես ստուդիոյում։
-Այստեղ կարելի է գտնել հաճախորդներին հետաքրքրող ֆիթնես ոլորտի բոլոր հիմնական ծառայությունները. ինչպես ինտենսիվ մարզումներ՝ ֆիթնես-միքս, շեյփինգ, abc&legs, այնպես էլ յոգա, բոդի ֆլեքս, պիլատես,ինչպես նաև պարային մարզումներ. օրինակ՝ զումբա , անհատական մարզումներ մարզասարքերի վրա։ Այստեղ ստուդիոյի անդամները կարող են նիհարել, զարգացնել մկանները, ձգվել և ձեռք բերել անթերի մարմին։ Մենք մեր ստուդիոյի անդամներին խոստանում ենք արագ արդյունք, տրամադրվում են անհատական սննդակարգեր, որոնք շատ խիստ չեն, և կտրուկ չեն փոխում իրենց սովորական ապրելակերպը. InShape-ում նիհարելը հեշտ է։ Ստուդիոյում տիրում է ջերմ, ընկերական մթնոլորտ և այստեղ կանայք հնարավորություն ունեն մարզվելու պրոֆեսիոնալ կին մարզիչների հետ: Մարզումները շատ ուրախ ու ինտենսիվ են անցնում և ընդամենը մեկ ժամում տալիս են գերազանց արդյունք։
-Իսկ դուք, որպես ֆիթնես ոլորտի մարդ, ինչպիսի՞ ապրելակերպ եք վարում։ -Իհարկե մարզվում եմ մեր ստուդիոյում, ապրում եմ առողջ և սնվում գրագետ. շատ եմ կարևորում առողջ ապրելակերպը. դա լավագույն նվերն է, որը մենք կարող ենք մատուցել մեր օրգանիզմին, առավել ևս եթե կա խնդիր, կա որոշակի անբավարարվածություն ներկա վիճակից, ապա պետք է գործել, պետք է կայացնել որոշում՝ մարզվելու ոչ թե վաղը, երկուշաբթի, մյուս ամիս կամ մյուս տարի,այլ հենց այսօր:
-Արդյոք հե՞շտ է Հայաստանում լինել երիտասարդ կին գործարար։
Ես սիրում եմ այս ոլորտը և բավականություն եմ ստանում երբ իմ գործը օգնում է դեպի լավը փոխել մարդկանց կյանքը. գիտեմ ինչ է պետք անել և ինչպես, ոլորտում երկար տարիների փորձ ունեմ: Այսօր ուրախ եմ հայտնել, որ քանի որ InShape –ը նման մեծ հաջողություն ունեցավ կանաց շրջանում, շուտով բացելու ենք ևս մի քանի ֆիթնես ստուդիո քաղաքի տարբեր մասերում:
Տեսնենք, թե էլ ինչ է պատրաստել ֆիթնես շուկայի համար այս յուրօրինակ բրենդը:


