▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մոտ աստղաբաշխական թվեր չեն գործում. Աստղիկ Ալավերդյանը` ընտանեկան բիզնեսի մասին

Life.panorama.am-ը գրում է, որ իր հետ զրույցում հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանը պատմեց իրենց ընտանեկան բիզնեսների՝  «Love Wedding Production» եւ  «Elegant Suit Shop» տղամարդկանց կոստյումների մասնագիտացված խանութ-սրահի մասին, որն այս շրջանում իրենց ընտանիքում աշխատանքային իմաստով առավել առաջնակարգ դիրքերում է, քան հեռուստատեսային աշխատանքը։

«Այս պահին արդեն  ընտանեկան երկու բիզնես ունենք, մեկը «Love Wedding Production» կորպորատիվ միջոցառումնենրի կազմակերպման կենտրոնն է, մյուսը տղամարդկանց կոստյումների մասնագիտացված խանութը, որը կոչվում է «Elegant Suit Shop», որտեղ շեշտը դրված է էլեգանտ կոստյումների եւ աքսեսուրաների վրա, նկատեմ, որ մեզ մոտ տեսականին անընդհատ թարմացվում է եւ վստահաբար տղամարդիկ կգտնեն այն կոստյումները, որոնցով իրենք էլ ավելի հմայիչ կլինեն յուրաքանչյուր միջոցառման ժամանակ»,- նշեց Աստղիկը:

 Հաղորդավարուհին նկատեց, որ որդու ծնունդից հետո ընտանեկան բիզնեսում մասնակցություն չի ունենում, բայց իր գաղափարներով օգնում է ամուսնուն. «Մինչ տղայիս՝ Մոնթեի, ծնունդը ես էլ ամուսնուս հետ զբաղվում էի մեր ընտանեկան բիզնեսով, բայց հիմա չեմ հասցնում ժամանակ տրամադրել բիզնեսին, քանի որ ողջ ուշադրությանս կենտոնում բալիկս է, ուստի բիզնեսի ամբողջ ծանրությունն էլ Նարբեի ուսերին է, թեպետ պետք է նկատեմ նաեւ, որ Նարբեն հաճախ է դիմում ինձ, միշտ կարծիքս հաշվի է առնում, իր գրեթե բոլոր մտահղացումները քննարկում է ինձ հետ»,- պատմեց Աստղիկ Ալավերդյանը:

Խոսելով «Love Wedding Production» կորպորատիվ միջոցառումնենրի կազմակերպման կենտրոնի մասին, որը հիմնականում զբաղվում է հարսանիքների կազմակերպմամբ՝ Աստղիկը նկատեց. «Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում մտածողությունը փոխվել է եւ հասել ենք այն մակարդակին, որ ամուսնանալ ցանկացող զույգերից շատերը դիմում են նմանատիպ տարբեր կենտրոնների՝ իրենց կյանքի ամենահիշարժան օրը վստահելով տվյալ կազմակերպությանը: Նաեւ ուրախ եմ, որ նմանատիպ կենտորններն են շատացել, օրինակ, երբ 2.5 տարի առաջ ես եւ Նարբեն ամուսնացանք, նմանատիպ կենտրոն կարծես թե չկար, ինչից մենք շատ տուժեցինք. հարսանիքի ժամանակ թե ես, թե ամուսինս զբաղված էինք կազմակերպչական հարցերով եւ արդյունքում մենք մեր հարսանիքը չվայելեցինք: Հիմա, երբ  մի ակնթարթ հետ եմ նայում, հասկանում եմ, որ շատ լավ կլիներ, եթե մեր հարսանիքի կազմակերպմամաբ էլ մեկը զբաղվեր, մենք էլ պարզապես վայելեինք  մեր օրը: Հիմա էլ մեր երիտասարդությունը գալիս է այն կարծիքին, որ հնարավորության դեպքում շատ լավ է դիմել նման ծառայություններին»:

Հարցին, թե ֆինանասական իմաստով որքանո՞վ է Նարբե եւ Աստղիկ զույգի բիզնեսը հասանելի, հաղորդավարուհին պատասխանեց. «Մեզ մոտ տարբեր փաթեթներ են գործում, որոնց բյուջեն համապատասխանում է տվյալ զույգի գրպանին, այսինքն՝ ընդհանուր քննարկվում է, առաջարկություններ արվում, զույգն էլ որոշում է, թե ինչն է իրենց հարկավոր, ինչը ոչ: Մեզ մոտ աստղաբաշխական թվեր չեն գործում, շատերին են մատչելի, այնպես որ միջին խավը հաստատ կարող է դիմել մեր ծառայություններին: Պետք չէ լինել միլիոնատեր, որպեսզի դիմեն հարսանիքների կազմակերպման կենտրոնի ծառայություններին»:

Բիզնեսի շահավետության վերաբերյալ էլ հաղորդավարուհին նշեց. «Չնայած, որ հարսանիքների կազմակերպումը եւ դրա հետ կապված բիզնեսը շատ հաճելի  աշխատանք է, բայց ինչպես յուրաքանչյուր բիզնես, այն եւս ենթարկվում է տնտեսական տարատեսակ խնդիրներին, օրինակ ռուսական տարադրամի տատանումների հետ կապված խնդիրներից մեր բիզնեսը եւս հեռու չմնաց, միաժամանակ, սա սեզենային աշխատանք է՝ բոլորը գիտեն, որ մարդիկ ավելի շատ իրենց հարսանեկան միջոցառումը կազմակեպում են տաք եղանակներին, բայց ընդհանուր առմամբ չեմ կարող չնշել, որ մենք շատ հաճախորդներ ունենք»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее