▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ու ոչ մի խանգարող բան չկա. Հայկո

 

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է սոցիալական կայքերում, նա հաճախ է անձնական լուսանկարներ հրապարակում եւ իր հետեւորդների հետ կիսվում օրվա տրամադրությամբ: Շատ հաճախ Անահիտը  նաեւ ընտանեկան ու հատկապես իր եւ ամուսնու` Հայկոյի հետ լուսանկարներ հրապարակում, որոնք հիմնականում ուղեկցում է տարբեր հեշթեգերով:

Այս անգամ երգչուհին կրկին իր եւ Հայկոյի գրկախառնված լուսանկարով է կիսվել ու վերնագրել` «Ներեք մեզ ու մեր երջանկությունը և անցեք մեր կողքով»:

Անահիտի` նման գրառումները շատերի մոտ կասկածներ է առաջացրել, թե որեւէ բան կամ որեւէ մեկը խանգարում է նրանց ընտանեկան երջանկությանը: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկոն նշեց.

«Անկեղծ ասած` չեմ տեսել այդ գրառումը: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մենք երջանիկ ենք ու ոչ մի խանգարող բան չկա, ինչ խոսք, շնորհակալ եմ ուշադրության համար: Ինչ վերաբերվում է Անահիտի գրառումներին, կինս ակտիվ է սոցիալական ցանցերում, սակայն կոնկրետ տվյալ հեշթեգը ուղղակի ասացվածք է, այնպես չէ, որ մեզ որեւէ մեկը խանգարում է»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее