Life.panorama.am-ը գրում է. Հեռուստառադիոհաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակն այլևս հեռուստաէկրաններին չեն ներկայանում, բայց այս զույգի բացական կարծես թե նկատելի է: Կայքը փորձել է Լուսինե Բադալյանից ճշտել, թե արդյոք մոտ ժամանակներում ինքն ու Ժակը հեռուստատեսություն վերադառնալու ծրագրեր չունեն:
«Այս պահին այդ ուղղությամբ հստակ քայլեր դեռ չկան, բայց մտքեր, իհարկե, միշտ ունենք: Հիմա դեռեւս քննարկումների փուլում են այն ծրագրերը, որոնց մասին մտածում ենք: Մենք ունենք տարիների ընթացքում մշակած ծրագրեր, որոնք ինչ-ինչ պատճառներով մեր հեռուստաընկերությունները ի վիճակի չեն եղել իրականացնելու: Ճիշտն ասած՝ էկրաններից հեռանալը նախապես պլանավորված չէր, դա շատ անսպասելի կատարվեց մեզ համար եւ մենք որոշեցինք տոներից հետո դուրս գալ այդ շոկային վիճակից եւ արդեն մտածել նոր անելիքների մասին»,- նշել է հաղորդավարուհին:
Հարցին՝ հեռուստադիտողը կրկին սպասի՞ Ժակ և Լուսինե Բադալյան զույգին, թե նրանց առանձին կտեսնի, Լուսինեն պատասխանել է.
«Անկեղծ ասած կրկին հստակ ասել չեմ կարող: Իհարկե, ցանկալի է, որ ես և Ժակը միասին լինենք, որովեհետև առանձնապես տրամադրված չենք առանձին գործելու և երբևէ չենք էլ պատկերացրել, որ մի օր իրարից անկախ կգործենք: Միաժամանակ, մենք չունենք նման ամբիցիա, որ պարտադիր միասին լինենք, երկուսս էլ թեկուզեւ առանձին մեր նպատակներն ունենք, բայց միևնույն է, ցանկալի է, որ մեր զույգին չբաժանեն, քանի որ մեր զույգը հայկական հեռուստադաշտի ամենաերկարատեւ համագործակցած զույգն է, մենք արդեն 18 տարի ենք միասին այս խոհանոցում, որից մեծ մասը դուետով ենք ներկայացել: Ուզում ենք շարունակենք պահպանել մեր դուետի ներդաշնակությունն ու օրինակելի հավատարմությունը»:
Հարցին՝ եթերային վերադարձը ինչպիսի՞ ձևաչափում է հաղորդավարուհին պատկերացնում և որ հեռուստաընկերությամբ, Լուսինե Բադալյանը պատասխանել է.
«Շատերը պնդում են, թե առավոտյան հաղորդումը վաղուց մերը չէ, բայց ես 2004թ-ից մինչ հիմա վարել եմ առավոտյան հաղորդում, այսինքն արդեն 12 տարի է, ու անկեղծ ասած մի տեսակ հոգնել եմ այդ ձևաչափից, չնայած միաժամանակ շատ հարազատ մի բան կա ինձ համար այդ ձևաչափում: Ինձ համար դա ապրելակերպ է դարձել, այսօր արդեն անսովոր է քնից արթնանալ և մարդկանց բարի լույս չասել: Այնուամենայնիվ, ես ու Ժակը արդեն որքան ժամանակ է երազում ենք վերականգնել մեր «Բենեֆիս» ծրագիրը, որը Ժակի հեղինակային ծրագիրն էր: Հետաքրքիր թոք-շոուների, երաժշտական ծրագրերի ևս մեծ սիրով կմասնակցենք, մի խոսքով նոր աշխատանք սկսելու շատ մեծ ցանկություն կա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում