▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրեցի տղամարդը դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու 8-ամյա որդուն՝ Երևան գնալու պատճառով

1in.am-ը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Ստեփան Գ.-ի գործի դատական քննությունը:

50 –ամյա Ստեփանին մեղադրանք էր առաջադրվել նախկին կնոջ և 8 տարեկան որդու նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ երկու դրվագով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Ստեփան Գ.-ն Մեղրիի իր բնակարանում Երևան մեկնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել նրան, ապա փողոց են դուրս եկել, որտեղ տղամարդը հարվածել է ոչ միայն կնոջը, այլ նաև մանկահասակ որդուն՝ վերջինիցս պահանջելով կատարվածի մասին ոստիկանությանը չհայտնել:

Առաջադրված մեղադրանքում Ստեփան Գ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննության ընթացքում Ստեփան Գ.-ն հայտնել է, որ դեպքի օրը մտել է տուն ու տեսել է, որ նախկին կինն ու որդին այնտեղ են: Տեսել է, որ նրանք իրեր են հավաքել: Հարցրել է՝ ինչո՞ւ են այդ իրերը հավաքել: Նախկին կինը չի ասել, բայց որդին ասել է, որ հաջորդ օրը մոր հետ Երևան են մեկնելու:

Նախկին կինը զայրացել է որդու վրա, որ մեկնելու մասին հայտնել է իրեն: Նա ապտակել է տղային: Ինքն էլ երեխային խփելու համար ձեռքով հարվածել է կնոջ գլխին:

Կինն ասել է, թե ոստիկանություն է դիմելու: Նա դուրս է եկել տանից: Ինքն ու որդին գնացել են նրա հետևից:

Երբ հասել են կնոջը, վերջինս բարկությունից նորից հարվածել է իրենց որդուն: Ինքն էլ հարվածել է կնոջը:

Ստեփանը պնդել է, թե որդուն չի ծեծել , իսկ կնոջը հարվածել է մեկ անգամ այն բանի պատճառով, որ կինը խփել էր իրենց որդուն:

Տուժող Գրետա Գ.-ն (անունը փոխված է) հայտնել է, թե Ստեփանի հետ ամուսնացել է 1991 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա, նրանցից անչափահաս է կրտսերը:

2011 թվականին ընտանեկան անախորժությունների պատճառով ամուսնալուծվել են: Այդ ժամանակ իրենց կրտսեր որդին 2 տարեկան էր:

Քանի որ նախկին ամուսինը անընդհատ վեճեր էր հրահրում, իրեն ծեծում էր, 2017 թվականի սեպտեմբերից ինքն ու 8-ամյա որդին բնակվում էին իր եղբոր տանը:

Դեպքի օրը՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին իրենց անձնական իրերը վերցնելու նպատակով որդու հետ գնացել է Ստեփանի բնակարան:

Երբ իրերը հավաքել էին, տուն է մտել Ստեփանը:

Նա որդուն հարցրել է՝ ինչո՞ւ են իրերը հավաքում և, իմանալով, որ իրենք Երևան են մեկնելու, վիճել է իր հետ, ձեռքերով ու ոտքերով իրեն հարվածներ է հասցրել երեխայի ներկայությամբ:

Ինքն ուժեղ ցավ է զգացել, տանից դուրս է եկել, նստել է շենքի բակում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее