▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեղք մի վերցրեք ձեր վրա, դուք շանս ունեք մնալ տղամարդ». Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ոստիկաններին

Հայտնի հեռուստահաղորդավար, «Օտար ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը կոչով դիմել է ոստիկաններին՝ մեղք չվերցնել իրենց վրա եւ ժողովրդի նկատմամբ բռնություն չգործադրել: 

«Կրկին դիմում եմ ոստիկաններին: Բոլորդ ունեք հեռախոսներ և կարդում եք ինչ է մտածում ձեր մասին ժողովուրդը: Էնքան հայհոյանք, ինչքան դուք եք ստանում էս օրերին, ոչ մեկը չի ստացել: Համոզված եմ, որ իրականում ձեր մեջ շատ են նորմալ մարդիկ և փոքր մասն է միայն տականք ու վայրենի անասուն: Ապրիլի 22-ը կանցնի և դուք պիտի տուն վերադառնաք: Ու եթե չեք ուզում, որ բակում ձեզ տեսնելուց մարդիկ ասեն՝  նայի, էն ... տղեն ա գալիս, հավաքեք ձեզ ու 
ՄԻ ԾԵԾԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ: ՄԻ ԽՓԵՔ: ՄԻ ՔԱՇՔՇԵՔ: ԱՐՅՈՒՆ ՄԻ ԹԱՓԵՔ:
Երանոսյան Լևոնը, որը խոստացել ա մարտի 1 սարքի, ընդամենը ողորմելի չինովնիկ ա: Ինքը ձեր ձեռքերով ա էդ մարտի 1 սարքելու: Մեղք մի վերցրեք ձեր վրա: Դուք շանս ունեք մնալ ՏՂԱՄԱՐԴ»,-իր ֆեյսբուքյան էջում  գրել է Ռաֆայել Հովհաննիսյանը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее