Blognews.am-ը զրուցել է դերասանուհի Անի Լուպեի հետ, ով այս պահին նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Ներկա պահին սիթքոմի նկարահանումներն ավարտված են, և սպասում ենք մյուս սեզոնին: Իմ խաղի մասին կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում շատ ավելի լավ խաղացի Ռուզանին, որովհետև այս անգամ կերպարս լիովին բացահայտել էի ու ավելի հեշտ էի դերի մեջ մտնում»:
Անին ասում է, որ շատ հեշտ է մարմնավորում բազմազավակ մայրիկի կերպարը, չնայած որ իր իրական կյանքի հետ այդ կարգավիճակը ոչ մի կապ չունի. «Այնքան լավն են մեր երեխաները, այնքան լավ են խաղում իրենց դերերը, որ, անկեղծ ասած, նկարահանման հարթակում մեկ-մեկ այնքան եմ կերպարի մեջ մտնում, որ ներքուստ էլ ինձ զգում եմ նրանց մամա: Պատկերացրեք, այն աստիճան, որ երբեմն սցենարը կարդալուց հետո մտածում էի՝ չէ, բայց ախր ճիշտ չէ, որ ես այսպես պատասխանեմ երեխային: Հիմա որ ասեմ, թե որքան եմ ինձ մեղավոր զգում, երբ Մարին ասում է, որ մենք իրեն չենք սիրում, երևի կծիծաղեք (Մարին Ազիզյանների կրտսեր դուստրն է - խմբ.), բայց իսկապես խղճիս վրա ազդում է դա )): Այնպես որ, դերի մեջ մտնելու ոչ մի դժվարություն չկար, հատկապես երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ»:
«Երջանի՞կ ընտանիք են Ազիզյանները, թե՞ ոչ» հարցին դերասանուհի Անի Լուպեն պատասխանում է, որ, միանշանակ, երջանիկ են, որովհետև բոլորը միմյանց սիրում են, ու դա բացահայտվում է այն պահերին, երբ ընտանիքի անդամներից մեկին «դրսից» է վտանգ սպառնում՝ չնայած նրան, որ ամբողջ օրն այդ ընտանիքում վեճեր են ու կարծես թե մեկը մեկին չի հասկանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Ո՞վ է Անի Լուպեի ընտրյալը. ինչո՞ւ է դերասանուհին ուզում լքել հայրենիքը