▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրողը Միքայել սրբազանի համար պահանջում է 2 տարի 6 ամիս ազատազրկում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Միքայել սրբազանի գործով վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին

Դատական նիստից հետո դահլիճում ներկաները սկսեցին վանկարկել «սրբազա՜ն»։

«Տրամադրությունս շատ լավ է, դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի՛ մտածեք»,- ոստիկանի ուղեկցությամբ դահլիճից դուրս գալիս ներկաներին դիմելով՝ ասաց Միքայել սրբազանը։

«Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի դատավճիռը։ Կանխատեսում եմ, որ ազատազրկում է տալու»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։ Դատավորը գուցե մարդասիրական վերաբերմունք ցուցաբերի և 2 տարի սահմանի, գուցե 2,6 տարի թողնի»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ դատավորի քայլերը թելադրված են և որոշումները դատարանի շենքում չեն կայացվում։
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով առաջադրված հոդվածը 5 տարբեր տեսակի պատիժներ է ենթադրում, բայց նրանք ազատազրկում պահանջեցին․ «Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է և կոնկրետ հանձնարարություն»,- նշեց Սարգսյանը։

***

«Միքայել Սրբազանը մեզ թույլ չի տվել, որպեսզի մեղմացնող հանգամանքներ վկայակոչենք»,- լրացուցիչ դատական լսումից հետո լրագրողներին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ այսօր քննարկվում էր Սրբազանի պատժամիջոցի և ժամկետների հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։
Փաստաբանի խոսքով նրանք կարող էին Սրբազանի առողջական վիճակը որպես մեղմացուցիչ հանգամանք ներկայացնել, սակայն դատարանից որևէ բան հայցելու խնդիր ի սկզբանե չեն ունեցել․ «Առողջական վիճակի մասին հիմա էլ ոչինչ չեմ ասի, որովհետև թույլտվություն չունեմ»,- ասաց Սարգսյանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, այո՛, Սրբազանն առողջական որոշ խնդիրներ ունի, որոնց մասին չի կարող հրապարակել, սակայն, եթե պարզվի, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, իրենք Սրբազանին չեն լսելու և հանգամանքը ներկայացնելու են դատարան։

Միքայել սրբազանին դատարանում դիմավորեցին ծափերով...

Այսօր Միքայել սրբազանի գործով դատական հավելյալ լսումներն են նշանակված։

***

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատալսումն է։

Հիշեցնենք՝ Սրբազանը մեղավոր է ճանաչվել։ Այսօր քննարկվում են պատժի տեսակի և չափի վերաբերյալ մի շարք հարցեր։
Դատախազը 2,6 ժամկետով ազատազրկում պահանջեց՝ հաշվանցելով նրա կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ «Եթե որոշեք ազատազրկել, ապա պետք է հիմնավորեք, թե ինչո՞ւ հնարավոր չէ կիրառել այս հոդվածով նախատեսված մյուս պատժի տեսակները՝ տուգանք կամ հանրային աշխատանք»,- դիմելով դատարանին՝ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դիտեք նաև՝ 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ 

Զոհրաբյանը մատնանշեց, որ սեպտեմբերի 24-ին դատավորը վերդիկտը հրապարակելուց և լրացուցիչ դատական լսումների օրը հայտնելուց հետո անմիջապես հեռացել է դահլիճից՝ կողմերին չտեղեկացնելով, որ մինչև հաջորդ դատական նիստը կարող են դատարան ներկայացնել միջնորդություններ։

«Օրենսդիրն այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն, այլ ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ծագում՝ ինչու՞ է դատավորն ակնհայտորեն խախտում օրենքի պահանջը»,- ասաց Զոհրաբյանը։

Դատարանը նշեց, որ բացարկի միջնորդությունն անհիմն է և մերժեց այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее