▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետրոպոլիտենում աշխատանքի ընդունելու համար որպես կաշառք պահանջել եւ ստացել է 500 դոլար

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել Մետրոպոլիտենի աշխատակից, 1972 թ. ծնված Ա. Խ.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսի 11-ին իր աշխատասենյակում աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուհուց որպես կաշառք պահանջել եւ ստացել է 500 դոլար:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее