▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մետրոն շարունակում է «Բաղրամյան»-ում կանգառ չկատարել

Մետրոյի գնացքները «Բաղրամյան» կայարանում  արդեն 3 օր է կանգառներ չեն կատարում: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի փոխտնօրեն Գեւորգ Ավետիսյանն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքները դեռ չեն ավարտվել:  Իսկ թե երբ կավարտվեն, դեռ պարզ չէ:

Նա հերքել է այն լուրերը, թե «Բաղրամյան» կայարանում գնացքների չկայանալը կապված է վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետ:  «Պարզապես զուգադիպություն է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ աշխատանքները կապված են ուղեւորների անվտանգության հետ: Նրանք էլ ըմբռնումով են մոտենում իրավիճակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее