ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Զարուհի Բաթոյանն ազատվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ