▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մակարյանն առաջարկում է գեղեցկությունը պահպանելու իր տարբերակները

Դերասանուհի և հաղորդավարուհի Մերի Մակարյանը Life.panorama.am-ին պատմել է գեղեցկությունը պահպանելու իր տարբերակների մասին:

Դերասանուհին նախ նշեց. «Կարծում եմ, որ գեղեցկությունը ի ծնե պետք է գոնե մի փոքր լինի, որպեսզի հետո կատարելագործվի: Աստված ինձ ստեղծել է այսպիսն, ես էլ, բնականաբար, իմ հնարավորության սահմաններում փորձում եմ հետևել ինձ»:

Դերասանուհին հավելեց նաև, որ հաճախ է օգտվում գեղեցկության սրահների ծառայություններից. «Երբեք ես ինքս իմ վարսերը չեմ հարդարում, ուստի հաճախ եմ օգտվում գեղեցկության սրահների ծառայություններից, նաև սիրում եմ գեղեցիկ դիմահարդարվել»,- նկատեց Մերին:

Մաշկը խնամելու հարցում դերասանուհին պատմեց, որ հիմնականում օգտվում է պատրաստի մասնագիտացված միջոցներից. «Ինքս դիմակներ չեմ պատրաստում, բայց մաշկս խնամելու համար ձեռք եմ բերում պատրաստի քսուքներ, դիմակներ, որոնք պարբերաբար օգտագործում եմ»:

Մերի Մակարյանն առաջարկում է գեղեցկությունը պահպանելու իր տարբերակները

Հատկապես երիտասարդների շրջանում շատ ակտուալ դարձած պլաստիկ վիրահատություններին և արհեստական միջամտություններին հաղորդավարուհին դեմ չէ. «Ես շատ լավ եմ վերբերվում պլաստիկ վիրահատություններին, որոնց շնորհիվ կարելի է շտկել կամ ավելի գեղեցկացնել դեմքի այս կամ այն հատվածը: Յուրաքանչյուրը պետք է իրեն լավ և ինքնավստահ զգա և եթե կա խնդիր, որից հետո տվյալ մարդը կձերբազատվի բարդույթներից, ուրեմն ինչո՞ւ չանել նման միջամտություն: Ավելին՝ հաճախ նման շտկումները կարող է մարդու կյանքը ամբողջովին փոխել, օրինակ, եթե մեկն ունի մեծ քիթ, այն վիրահատելով և գեղեցկացնելով նրա կյանքում կարող է շատ բան փոխվել, նա կարող է ավելի ինքնվստահ իրեն զգալ, գուցե գործնական նոր առաջարկներ էլ ստանա, նա կարող է հասարակության մեջ ավելի լավ ինտեգրվել, քանի որ բարդույթներ այլևս չունի, այսինքն՝ առավելությունները շատ են: Մի խոսքով, կարծում եմ՝ եթե տվյալ միջամտությունը առողջությանը վնաս չի հասցնի և ամեն բան էլ կարվի չափի մեջ, ուրմեն կարելի է և օգտվել պլաստիկ վիրահատություններից»,-նկատեց նա:

Անդրադառնալով կազմվածքին՝ Մերի Մակարյանը նշեց. «Շատ եմ կարևորում հաճախակի մարզումները, կար ժամանակ, երբ սիստեմատիկորեն հաճախում էի մարզասրահ, բայց վերջին շրջանում պարզապես ֆիզիկապես չեմ հասցնում, քանի որ աշխատում եմ շատ խիտ և բուռն գրաֆիկով: Մարզվելու հարցում պետք է շեշտեմ, որ հարկավոր է ճիշտ մարզվել, ունենալ սեփական մարզիչ, ում ցուցումներով կարելի է ստանալ լավ արդյունք: Առհասարակ, կնոջ համար մարզված լինելը շատ գեղեցիկ և կարևոր է»:

 Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее