Դերասանուհի Մերի Մակարյանն ԱՄՆ-ում նոր աշխատանք է գտել: Ամուսնությունից հետո Լոս Անջելես տեղափոխված դերասանուհին տեղի հայկական հեռուստաալիքներից մեկում առավոտյան հաղորդում է վարելու: Այս մասին Մերին տեղեկացրել է՝ իր Instagram-ի story հատվածում կարճ հոլովակ հրապարակելով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Asekose.am-ի հետ զրույցի ժամանակ Մերին նշել էր, որ հեռուստադիտողներն ու իր երկրպագուները կշարունակեն իրեն տեսնել էկրաններին.«Այո, ինձ կշարունակեն տեսնել էկրաններին: Հայաստանում թե ԱՄՆ-ում ապրելը որոշակի առումով կապված է նաև իմ աշխատանքի հետ: Եթե այստեղ առաջարկ ունենամ, այստեղ կմնանք, եթե այնտեղ՝ ապա այնտեղ կապրենք այդ շրջանում»:
Կարդացեք նաև` Հայրը լքեց նրանց, երբ նա 11 տարեկան էր. Մերի Մակարյանի խոստովանությունը` ծանր անցյալի մասին
Մերի Մակարյանը՝ սիրելիի հետ ծանոթության, սպասվող ամուսնության և մայրանալու երազանքի մասին