Blognews.am-ը գրում է. Նախորդ տարի ամուսնացած և ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավարուհի Մերի Մակարյանի հղիության մասին լուրերը կրկին սկսեցին շրջանառվել, երբ ամուսնու ծննդյան օրը իր ինստագրամյան էջի Story-ի հատվածում սմայլիկների միջոցով կարծես ակնարկել էր ընտանիքի համալրման մասին: Կայքն այս թեմայով զրուցել է հաղորդավարուհու հետ, բայց վերջինս հերքել էհղի լինելու լուրը. «Ես հղի չեմ և հղիությանս լուրը սմայլիկներով երբեք չեմ տեղեկացնի»:
Հաղորդավարուհին նաև հավելեց, որ տեղադրել է միայն տորթի մոմերը փչելու վիդեոն, բայց դա անակնալ չէ. Այդպես շնորհավորում են բոլոր հոբելյարներին. «Իսկ խարույկի նկարում տեղադրված սմայլիկները, ընդամենը ընտանիք էր խորհրդանշում, որտեղ բնական է լինում են նաև երեխաներ»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Հայրը լքեց նրանց, երբ նա 11 տարեկան էր. Մերի Մակարյանի խոստովանությունը` ծանր անցյալի մասին
Մերի Մակարյանը՝ սիրելիի հետ ծանոթության, սպասվող ամուսնության և մայրանալու երազանքի մասին