Դիտեք նաև՝
Blognews.am-ը գրում է. Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Հակոբյանը նոր աշխատանքային առաջարկ է ստացել և արդեն տաս օր է աշխատում է Երևանի ակումբներից մեկում՝ որպես հաղորդավարուհի: Կայքի հետ զրույցում Մերին պատմել է նոր աշխատանքի մանրամասները.
«Ես ակումբում աշխատելու և վարելու փորձ մինչ այս չեմ ունեցել.սա իմ առաջին քայլերն են: Իմ գործընկերը Սամվել Գրիգորյանն է և պետք է ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ, քանի որ նա շատ պրոֆեսիոնալ է: Նա ինձ կոփում է, ինչն ինձ համար շատ կարևոր է: Քանի որ աշխատանքը 21:30-ից է սկսում, հարմար է այն առումով, որ ես նկարահանումներն արդեն ավարտած եմ լինում»,-պատմել է Մերին և ավելացրել, որ Սամվելի հետ հետագայում միտում ունեն հարսանիքներ վարել, ինչը Մերիի համար նոր աստիճան կարող է հանդիսանալ:
Մերիի աշխատանքային ժամերը երեկոյան են, բայց ասում է՝ կյանքի այդ գրաֆիկին սովոր է.
«Երբ չի լինում երկրորդ աշխատանքը, նկարհանումները կարող են տևել մինչև երեկոյան երկուսը-երեքը, բայց այս դեպքում ես պայմանավորվածություն ունեմ նոր նախագծի հետ և աշխատում եմ մինչև այն ժամը, երբ սկսվում է իմ ակումբային աշխատանքը: Անկեղծ ասած՝ ծանրաբեռնվածությունը ինձ չի վախեցնում և այսպես ասեմ, եթե լիներ առաջարկություն երրորդ աշխատանքի ես կընդունեի: Ես մտածում եմ՝ ինչքան կարող ես այդքան էլ պետք է աշխատես»:
Երիտասարդ դերասանուհին չնայած իր տարիքին բավականին ինքնուրույն և անկախ է: Ասում է, որ ակումբային աշխատանքը նաև ֆինանսական առումով էլ է հարմար.
«Սիրում եմ, երբ աշխատանքը ինձ դրական էմոցիաներ է տալիս և այս ոլորտում աշխատելը բավականին հետաքրքիր է: Ֆինանսական առումով էլ է լավ: Ես շատ անգամներ եմ նշել, որ ես բարձր վարձատրվող դերասանուհի եմ և դա պարզապես բառեր չեն: Իմ աշխատավարձը ինձ բավականացնում է, բայց պետք է միշտ ձգտել ավելիին»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում